Այս իշխանությունը ոչ մի հաշվարկ չի անում․ Մեկ հաշվարկ ունի՝ ինչ անի, որ աթոռը պահի․ Ռոբերտ Քոչարյան 

4 Հունիսի, 2026

«Ժողովուրդ ջան, Ագնեսա Խամոյանը մի բան ասեց, հիշեցրեց ձեզ, թե ինչպես ՔՊ-ի կարկառուն դեմքերից մեկը տարիներ առաջ Աղդամում ասել է, որ Աղդամն իր հայրենիքն է։ Հետո ասեց, որ սխալվել է։ Ժողովուրդ ջան, չի սխալվել, ինքը ճիշտ է ասել։

Աղդամը այդ մարդու հայրենիքն է, և պետք է համախմբված ուղարկենք իրեն իր հայրենիքը։

Մեկ-մեկ մտածում եմ՝ այս հանրահավաքներից հետո ոնց ենք անելու, ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվելու, ելույթներ ունենալու։ Ինչ-որ մի քիչ ժամանակ է պետք լինելու հետ վարժվելու համար, կոնկրետ գործով զբաղվելու համար՝ հայրենիք կառուցելով, հայրենիք պաշտպանելով։

Ժողովուրդ ջան, այս իշխանությունն արեց ամեն ինչ, որ այս քարոզարշավը դառնա թույնով լցված քաղաքական պրոցես, որ այս քարոզարշավը լցված լինի ստով, կեղծիքով, ատելության խոսքով, որով ևս մեկ անգամ, այն, ինչ անում էին 2018 թվականից, ևս մեկ անգամ փորձեցին բաժանել մեր ժողովրդին, թշնամացնել իրար։

Ընտրություններից հետո պետք է սկսենք հակառակ պրոցեսը՝ վերանորոգել մեր երկիրը ձեզ հետ միասին։ Համաձա՞յն եք։

Բայց գիտեք, իրենք սրանով չեն բավարարվում։ Երկիրը թունավորելով, երկրի վրա թույն շնչելով չեն բավարարվում։ Իրենք արել են շատ ավելի վտանգավոր մի բան։ Իրենք մեզ տեղադրել են Եվրամիություն-Ռուսաստան հակասության կենտրոնում։

Սա այն է, ինչի մասին ես առնվազն մի քանի ամիս առաջ և մի քանի անգամ տարբեր մամուլի ասուլիսների ժամանակ զգուշացնում էի, որ դա լավ տեղ չի փոքր երկրի համար՝ բարդ տարածաշրջանում։

Իրենք մի ճակատագիր են ընտրել Հայաստանի համար, որը շատ նման է Ուկրաինայի ճակատագրին, որը շատ նման է Վրաստանի՝ Սահակաշվիլու ժամանակների ճակատագրին։ Մեզ դա պետք չի, և մենք դա մերժում ենք»,- այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, Սևանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...