Փաշինյանի խոսույթն ընդունելի՞ է. հարց ՄԻՊ–ին

4 Հունիսի, 2026

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Արթուր Օսիպյանին՝ նրան մտահոգող հարցերին ծանոթանալու նպատակով, սակայն նա սկզբում հրաժարվել է առանձնազրույցից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանը։ Հիշեցնենք, որ Օսիպյանը կալանավորվել էր վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո և այժմ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակային կերպով ներողություն խնդրի իրենից։

Պաշտպանի խոսքով՝ ՄԻՊ գրասենյակն արդեն ուսումնասիրել է համացանցում առկա տեղեկությունները։ Բացի այդ, խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի շրջանակում այս շաբաթ այց է կատարվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ կարանտինում գտնվող և հացադուլ հայտարարած անձանց խնդիրներին ծանոթանալու համար։ Տեղում ուսումնասիրվել է իրավիճակը, այդ թվում՝ Արթուր Օսիպյանի խնդիրները, և հարցերի մի մասը լուծվել է հենց տեղում։ Ինչ վերաբերում է Օսիպյանի առողջական վիճակին, ապա Օմբուդսմենը հրաժարվել է մանրամասներ հայտնել՝ հարգելով բժշկական գաղտնիքն ու անձնական տվյալների պաշտպանվածությունը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք պատրաստվում է միջնորդ հանդիսանալ՝ հաշվի առնելով, որ Օսիպյանը ներողություն է պահանջում Փաշինյանից, Պաշտպանը հիշեցրել է, որ իր լիազորությունները նման գործառույթ չեն նախատեսում։ Օմբուդսմենի առաքելությունն է հետևել գործընթացին և արձանագրել հնարավոր խախտումները։

Օմբուդսմենը կրկին վերահաստատել է իր նախկին դիրքորոշումն այն մասին, որ համատարած կերպով կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելը խնդրահարույց է։ Հարցին՝ արդյո՞ք հետևում է իշխանամետ գործիչների և վարչապետի աջակիցների հռետորաբանությանը, Մանասյանը նշել է, որ տարբեր քաղաքական ուժեր «աչքի են ընկել» անթույլատրելի հայտարարություններով։ Այդուհանդերձ, Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ հանրության շրջանում ընտրողական արդարադատության տպավորություն է ստեղծվել։ Նրա խոսքով՝ եթե կա նման ընկալում, ապա կա՛մ խնդիրն իրականում առկա է, կա՛մ իրավիճակը հանրությանը ճիշտ չի ներկայացվում։

 

Նմանատիպ նյութեր

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...