Արևմուտքում գործում է յուրացնելու, նվաստացնելու և ոչնչացնելու մոտեցումը, որը կիրառվում է նաև Կովկասում․ Զախարովա

4 Հունիսի, 2026

Արևմուտքն ու ԱՄՆ-ն Հայաստանին մոտենում են «վերցնելու և թալանելու» տրամաբանությամբ, նրանց հետաքրքրում են երկրի հազվագյուտ հողային ռեսուրսները․ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ տարբեր կարծիքներ կան, սակայն կոչ է արել «նայել իրականության աչքերի մեջ» և տեսնել, թե ինչ է իրականում տեղի ունենում։

Զախարովայի խոսքով՝ Արևմուտքում դեռևս գործում է «վերցնելու, թալանելու, յուրացնելու, նվաստացնելու և ոչնչացնելու» մոտեցումը, որը կիրառվում է նաև Կովկասում։

Որպես օրինակ նա հիշատակել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան՝ նշելով, որ ստորագրվել են ոչ թե պարտադիր իրավական ուժ ունեցող միջազգային պայմանագրեր, այլ հայտարարագրային բնույթի փաստաթղթեր։ Միաժամանակ, ըստ նրա, ակնհայտ է ԱՄՆ հետաքրքրությունը ռեսուրսատար և հազվագյուտ հողային մետաղների ոլորտների նկատմամբ։

Նմանատիպ նյութեր

Եթե Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չի շահում, դա պերմանենտ զիջում է․ Արամ Վարդևանյան 

«Երեկվա հարցուպատասխանը, երևի, որոշակի հետևանքներ է թողել։ Երեկ մի բան պարզվեց, և կարծես այսօր Նիկոլ Փաշինյանի խոսույթից մի հետաքրքիր հանգամանք բացահայտվեց։ Խաղաղության պայմանագրի շրջանակում, երբ խոսում էին, թե իբր խոչընդոտը...

Ալիևը չի մեկնի Թուրքիա

Ալիևը չի մեկնի Թուրքիա

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կներկայացնի երկիրը Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում, որը տեղի կունենա Թուրքիայում։ Այս մասին փոխանցում է Report-ը։ Նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի գագաթնաժողովին՝ նախապես նախատեսված...

76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը

76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը

76 տարեկանում կյանքից հեռացել է  Հայաստանի կինոգործիչների և թատերական գործիչների միությունների, Հայաստանի Ազգային կինոակադեմիայի անդամ, չորս տասնյակից ավելի ֆիլմերի հեղինակ, բազմաթիվ մրցանակների դափնեկիր, վավերագրող, կինոռեժիսոր Հրանտ Հակոբյանը։ Այս մասին հայտնում է ...

Զարմանալի չէ, որ վարչապետը ուղղակի արդարացնում է քաղաքական մարմնում բռնությունը․ Արթուր Ղամբարյան

Զարմանալի չէ, որ վարչապետը ուղղակի արդարացնում է քաղաքական մարմնում բռնությունը․ Արթուր Ղամբարյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը գրել է. «Զարմանալի չէ, որ վարչապետը ուղղակի արդարացնում է քաղաքական մարմնում բռնությունը: Պարզապես այսօրվա դեպքերը պետք է ընկալել նոր Սահմանադրություն ընդունելու գործընթացում ընդդիմության կամքը կոտրելու,...