Ռուսաստանը կարող է հայկական գյուղատնտեսական արտադրանքի մի մասը փոխարինել Ադրբեջանից մատակարարվող ապրանքներով։ Այս մասին «Սպուտնիկ Ադրբեջան» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Տիտովը։
«Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով։ Ադրբեջանը ի վիճակի է ռուսական շուկային առաջարկել զգալիորեն ավելի շատ գյուղատնտեսական արտադրանք, քան Հայաստանը»։




