Լարսի անցակետից հետ է ուղարկվել գյուղմթերքով բեռնված 17 հայկական բեռնատար. ջերմոցատերերի կրած վնասը մեծ է

3 Հունիսի, 2026

Լարսի անցակետից հետ է ուղարկվել գյուղմթերքով բեռնված 17 հայկական բեռնատար, մթերքի մի մասը տեղավորել են սառնարաններում, մի մասն էլ շուկաներ են տարել։ Այս մասին news.am-ի փոխանցմամբ՝ պատմել  է բեռնափոխադրող Նարեկ Յեղինյանը:  Նարեկի բեռնատարում, օրինակ, 20 տոննա ելակ է եղել․ նա սառնարանում է տեղավորել ելակն ու դատարկ բեռնատարով Ռուսաստան ուղևորվել։ Անհատ բեռնափոխադրողը չգիտի՝ որքան ժամանակ ելակը, պղպեղն ու մյուս բերքը կարող է մնալ սառնարաններում, սակայն նշում է՝ ջերմոցատերերի կրած վնասը մեծ է, մթերքը սովորականից երկար ժամանակ է մնացել անցակետում։

Նախօրեին Բագրատաշենի անցակետի մոտ վարորդները ճանապարհ են փակել՝ բարձրաձայնելով իրենց խնդրի մասին, սակայն , պատկան մարմիններից որևէ արձագանք չեն ստացել։

«Որևէ պատկան մարմնից արձագանք չստացանք, նորից կուզեմ դիմել էկոնոմիկայի նախարարին դիմել, թո՛ղ հյուրանոցների և տուրիստական բումերը թողնի, մենք ավելի լուրջ խնդրի ենք բախվել և իր օգնության կարիքն ունենք, որովհետև այսօր ինքն է զբաղվում այդ հարցերով։ Ինձ թվում է հյուրանոցային բումն այնքան կարևոր չէ, որքան գյուղատնտեսական բումը։ Այսօր գյուղացիներն ու բեռնափոխադրող ընկերությունները մի մեծ խնդրի են բախվել, որի տակից չգիտեմ՝ ոնց են դուրս գալու։ Վարչապետն ինչ–որ տեղ ասել էր, որ ամբողջ մթերքը կգնի, ուզում եմ իրեն էլ դիմել․ եթե հնարավոր է մեզ լոկացիա ուղարկեք, որ իմանանք որտեղ եք գնելու լոլիկը, բիբարն ու ելակը։ Նաև սուբսիդավորման ու եվրոպական շուկաների մասին է խոսել, բայց խոսքը պիտի ուժ ունենա, մեր դեպքում միայն խոսքեր են»,–նշում է բեռնատարի վարորդը։

Նարեկը պատմում է՝ 4 տարի է՝ բեռնափոխադրմամբ է զբաղվում, միշտ էլ անցակետերում խնդիրներ եղել են, բայց ոչ նման մասշտաբի։

«Բնական է, որ քաղաքական հետք կա․ քաղաքական վերնախավի հայտարարություններից հետո են սկսել մեզ նման վերաբերմունք ցույց տալ, բայց կարծում եմ, եթե մի բանը պետության համար լավ է, թո՛ղ ասեն՝ ժողովուրդ ջան, եկե՛ք ձեր վնասը փոխյատուցենք, կամ վարկերը սառեցնենք որոշ ժամանակով, հասկանանք մեր պետության վերջը ինչ ա լինում, հետո ձեզ պատասխան կտանք։ Ախր դա էլ չեն անում, անորոշություն է»,–ասում է վարորդը։

Հիշեցնենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից լոլիկի, վարունգի, պղպեղի, ելակի ներմուծումը, արգելել է «Ջերմուկ» հանքային ջրերի, ինչպես նաև ծաղիկների ու ալկոհոլային որոշ խմիչքների ներմուծումը։

Նմանատիպ նյութեր

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հունիսի 10-ի ցերեկը, 11-15-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 10-ի երեկոյան, 11-ին և 14-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Երևան քաղաքում` Հունիսի 10-ի երեկոյան,...

Ինչ հնարավորություններից է զրկվում իշխանությունը, եթե ԲՀԿ-ն անցնի խորհրդարան և ընդդիմությունը ստանա ընտրողների 3/5-րդը

Ինչ հնարավորություններից է զրկվում իշխանությունը, եթե ԲՀԿ-ն անցնի խորհրդարան և ընդդիմությունը ստանա ընտրողների 3/5-րդը

Բիզնես խորհրդատու Արեն Ափիկյանը  հրապարակում է կատարել, որում ներկայացրել է,  թե ԲՀԿ-ի խորհրդարան անցնելու դեպքում՝ եթե ընդդիմությունն ստանա ձայների 3/5-րդը, ապա ինչ հնարավորություն է ունենալու ընդդիմությունը և ինչ հնարավորություն է ունենալու իշխանությունը։ Ըստ այդմ՝...

Եթե միջազգային հանրությունը ցանկանում է հասկանալ Իրանին, ապա պետք է սովորի մեր լեզուն. Բաղայի

Եթե միջազգային հանրությունը ցանկանում է հասկանալ Իրանին, ապա պետք է սովորի մեր լեզուն. Բաղայի

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ-ն վնասում է դիվանագիտական գործընթացին՝ թե՛ իր հակասական ազդակներով և դիրքորոշումների ու պահանջների շարունակական փոփոխություններով, թե՛ հրադադարի ռեժիմի բազմակի խախտումներով։ Իրանի ԱԳՆ...

Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում

Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում

Երեկ առանց ԿԸՀ-ի համաձայնության մեղադրյալի կարգավիճակ ստացած Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում, հերքել իրեն առնչվող նոր մեղադրանքը, այն որակել անհիմն: «Ազատության»  փոխանցմամբ՝ փաստաբանը հայտնել է՝ նոր քրեական գործը հարուցվել է 7 տարի առաջ՝ 2019-ին, և...

Պեսկովը մեկնաբանել է Պուտինի և Փաշինյանի հնարավոր հանդիպումը

Պեսկովը մեկնաբանել է Պուտինի և Փաշինյանի հնարավոր հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման վերաբերյալ դեռևս հստակ պայմանավորվածություն չկա, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով-ը։ «Առայժմ որևէ հստակ պայմանավորվածություն չկա։ Գիտեք, որ սպասվում է 14-ին...