Փաշինյանի քարոզարշավի «հյուրասիրություններն» իրականում ՔՊ-ն է կազմակերպում. «Հրապարակ»

3 Հունիսի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ ամենանկատելի բանը, հանրության քննադատությունից զատ, օրվա մի մասն ուտել-խմելու վրա անցկացնելն է։ Ամեն օր երկու-երեք վայրում սեղան են փռում՝ զանազան ուտեստներով, եւ Փաշինյանը քաղաքացիների հետ բաժակ է բարձրացնում ու անդադար ծամում։

ՔՊ մեր աղբյուրներից, սակայն, տեղեկացանք, որ իրականում ոչ թե քաղաքացիներն ինքնակամ հյուրասիրում են «սիրելի վարչապետին», այլ ուտուշ-խմուշը կազմակերպում է հենց ՔՊ-ն։ Կուսակցության քարոզչական բաժնում հատուկ բաժին է բացվել, որը գումար է տրամադրում իրենց նախանշած վայրում հյուրասիրություն բեմադրելու համար։

Սա պարզապես ձեւ է՝ ցույց տալու իբր ժողովրդի սերը ՔՊ-ի նկատմամբ։ Այնինչ նախապես հստակ տեղորոշվում է «պատահական հյուրասիրության» վայրը, ստուգվում է սնունդը։ Ուտելու ոչ գեղեցիկ տեսարանն անգամ դիտմամբ է ուղիղ եթեր հեռարձակվում՝ կրկին հանրության իբր ջերմ վերաբերմունքն ընդգծելու համար։ Այնինչ ժողովուրդն ինքն էլ է զարմանում, թե այդ առատ սեղանն ինչպես հայտնվեց իրենց «բեսեդկայում»։ Ի դեպ, չնայած այս հանգամանքին, կիքսերից խուսափել հնարավոր չի լինում:

Օրեր առաջ, օրինակ, Քանաքեռ-Զեյթունում հրավիրված նվագախումբն Արարատ լեռան մասին երգը երգեց` հստակ նպատակադրմամբ։

Նմանատիպ նյութեր

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 5-ին, 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 6-ի երեկոյան, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։ Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 5-ին և 7-ին՝ գիշերը և...

Հիմա էլ մարզպետի թեմայով է Միքայելյանին նվաստացնում. «Հրապարակ»

Հիմա էլ մարզպետի թեմայով է Միքայելյանին նվաստացնում. «Հրապարակ»

«Հրապարկ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը «կզըցնելու» քաղաքականություն է որդեգրել ոչ միայն քաղաքական ընդդիմախոսների, այլեւ յուրայիններից ոմանց նկատմամբ։ Իշխանական թիմում դեռ տարակուսած են ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին նվաստացնելու փաստից, երբ ՔՊ վարչությունը նրան...

Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»

Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեղադրվող անձնավորությանը, որ ակնհայտ առողջական խնդիրներ ունի, անկողնային վիճակում է, քաշքշելով, ամենաբռի կերպով ձերբակալում են, պատգարակով քարշ են տալիս դատարան ու այդպես դնում դատարանի դահլիճում: Սա «ժողովրդավարության բաստիոնի» առօրյան է,...

«Ճամբարի «զոհերը»․ «Հրապարակ»

«Ճամբարի «զոհերը»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Դեռեւս այս տարվա հուլիսին «Ազատությունը» նկարահանել էր Ծաղկաձորի՝ պետական միջոցներով ֆինանսավորվող «Աղբյուր» ճամբարի անմխիթար պայմանները, որտեղ իբր վարչապետի հովանու ներքո իրենց ամառային «հանգիստն» էին անցկացնում սոցիալապես անապահով,...

Արդարադատությունը երբեք չպետք է շփոթել վրեժխնդրության հետ․ պետությունը վրեժ լուծող սուբյեկտ չէ. «Փաստ»

Արդարադատությունը երբեք չպետք է շփոթել վրեժխնդրության հետ․ պետությունը վրեժ լուծող սուբյեկտ չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իրավական պետության գաղափարը սովորաբար կապվում է օրենքի գերակայության, դատարանների անկախության, իրավապահ մարմինների արդյունավետության, հանցագործությունների բացահայտման և պատասխանատվության անխուսափելիության հետ։ Սակայն իրավական պետության իրական...