Այդքան դյուրին չէ Հայոց Հայրապետին հրաժարական պարտադրելը. չենք ենթարկվելու ճնշումների. Վեհափառ

2 Հունիսի, 2026

Այդքան դյուրին չէ Հայոց Հայրապետին հրաժարական պարտադրելը. չենք ենթարկվելու ճնշումների: Այս մասին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Եկեղեցու նկատմամբ անշուշտ հարուցված են մեկ տասնյակից ավելի քրեական վարույթներ, ամեն կերպ ջանք է գործադրվում, որպեսզի իրենց կամքին ենթարկեցվի եկեղեցին, և որպեսզի հասնեն իրենց առաջադրած նպատակին՝ հեռացնել Հայոց Հայրապետին իր պաշտոնից: Եթե այդ նպատակի իրագործման համար նման գործողության գնան՝ ձերբակալեն Հայոց Հայրապետին, անշուշտ մենք պետք է ենթարկվենք գործող օրենքին, եթե անարդար է՝ բնականաբար բոլոր միջոցները պետք է կիրառենք, որպեսզի արդարությունը հաղթող լինի: Եթե չհաջողեցինք, ինչպես մեր մյուս հոգևարականների պարագայում՝ մենք նույնպես պատրաստ ենք հանձնառությամբ կրելու այդ անարդար պատիժը և որոշումը:

Որևէ կերպով մեր դիրքորոշումը չի փոխվելու, շարունակելու ենք մնալ հավատարիմ մեր ծառայությանը, ազգին և հայրենիքին: Դյուրին չէ Հայոց Հայրապետին հրաժարական պարտադրելը, եկեղեցին ունի իր կոնանական սկզբունքները, պաշտոնազրկումը ենթակա չէ որևէ իշխանության տնօրինմանը: Եթե հարցեր կան ընդդեմ Հայոց Հայրապետի կամ որևէ եկեղեցականի, այդ հարցերը քննարկվում են համապատասխան ատյաններում և կայացվում են համապատասխան որոշումներ, չենք ենթարկվելու ճնշումների, որևէ բռնության»,- նշեց Վեհափառը:

Նմանատիպ նյութեր

Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի  հետ:  «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը: ...

Ի՞նչ կլինի, եթե ՌԴ-ն մեկընդմիշտ փակի իր շուկան հայկական ապրանքի առաջ, որքա՞ն դա կնստի բյուջեի վրա. խմբագիր

Ի՞նչ կլինի, եթե ՌԴ-ն մեկընդմիշտ փակի իր շուկան հայկական ապրանքի առաջ, որքա՞ն դա կնստի բյուջեի վրա. խմբագիր

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը մեկընդմիշտ փակի իր շուկան հայկական ապրանքի առաջ, որքա՞ն դա կնստի բյուջեի վրա։ Եթե կարճ՝ սա կլինի իսկական «տնտեսական միջուկային ձմեռ»։ Ռուսական շուկայի 100%...

Ի տարբերություն օրվա իշխանությունների՝ մենք չենք սկսելու սեփական 0-յական կետից. Վարդևանյան

Ի տարբերություն օրվա իշխանությունների՝ մենք չենք սկսելու սեփական 0-յական կետից. Վարդևանյան

«Ի տարբերություն օրվա իշխանությունների՝ մենք չենք սկսելու սեփական 0-ական կետից, հարգելու ենք ՀՀ-ի ստանձնած պարտավորությունները, ինչքան էլ, որ դրանք հաճախ լինում են հարկադրված» Հանրային հեռուստաընկերության նախընտրական բանավեճի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան»...

Դուք բանակցել եք ձեզ գժի տեղ դնելով․ Քրիստինե Վարդանյանը՝ Արարատ Միրզոյանին

Դուք բանակցել եք ձեզ գժի տեղ դնելով․ Քրիստինե Վարդանյանը՝ Արարատ Միրզոյանին

Ես ուզում եմ հասկանալ, երբ հարցնում եք այս փաստաթուղթն ի՞նչ եք արել, այս առաջարկն ի՞նչ եք արել, ի՞նչ եք ակնկալում։ Այս մասին նախընտրական բանավեճի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի անդամ Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով բանավեճի մասնակիցներին։ «2019 թվականին Նիկոլ...

Կեղծ տեղեկություններ են, թե Իրանի և ԱՄՆ-ի միջև շփումները դադարել են․ Թրամփ

Կեղծ տեղեկություններ են, թե Իրանի և ԱՄՆ-ի միջև շփումները դադարել են․ Թրամփ

Կեղծ տեղեկություններ են, թե Իրանի և ԱՄՆ-ի միջև շփումները դադարել են։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Բանակցությունները շարունակվում են։ Գործարք կնքելու ժամանակն է։ Դուք դա անում եք արդեն 47 տարի, այսպես չի կարող շարունակվել»,-գրել է...