Ժամանակն է փակել տնակների էջը և ապահովել ամբողջ Շիրակի մարզի բարեկեցիկ կյանքը. Սամվել Կարապետյան

30 Մայիսի, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նպատակը դատարկ խոստումների դարաշրջանին վերջ դնելն ու գործի անցնելն է, կառուցել ուժեղ Գյումրի և ուժեղ Հայաստան։ Այս մասին Գյումրու բնակիչներին ուղղված իր ուղերձում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

«Մենք պետք է վերջ տանք Հայաստանը 300 հազար ադրբեջանցիներով բնակեցնելու Փաշինյանի պլաններին։ Սրա նպատակն է Հայաստանն առանց ինքնության և հայկականության, կարճ ասած՝ Հայաստան առանց հայերի։ Նա հատուկ է դատարկում Ալիևի նշած տարածքները՝ նրանց բնակեցնելու համար, հատուկ փակում է դպրոցներ, պետական կառույցներ։ Չի կարող լինել ուժեղ Հայաստան՝ առանց տնտեսապես զարգացած և ունիկալ Գյումրիի», — նշել է քաղաքական գործիչը։

Նա ընդգծել է, որ Գյումրին չպետք է ասոցացվի միայն անցյալի վերքերի հետ։

«Մենք պետք է Գյումրին դարձնենք տեխնոլոգիական, արդյունաբերական և արհեստագործական խոշոր կենտրոն։ Մեր երիտասարդները չպետք է լքեն այս քաղաքը աշխատանք գտնելու համար։ Ձեր յուրահատուկ կոլորիտը, ճարտարապետությունը և արվեստը մեր երկրի մեծագույն հարստությունն են։ Մենք ներդրումներ ենք բերելու, որպեսզի Գյումրին դառնա միջազգային տուրիստական հանգույց՝ տարեկան հարյուր հազարավոր հյուրերով», — նշել է կուսակցության առաջնորդը։

Սամվել Կարապետյանն ընդգծել է, որ դեռևս մնում են չլուծված սոցիալական խնդիրներ։

«Ժամանակն է վերջնականապես փակել տնակների էջը և ապահովել ամբողջ Շիրակի մարզի բարեկեցիկ կյանքը։

Հարգելի հայրենակիցներ, մեզ փորձում են համոզել, թե մենք թույլ ենք, թե մենք այլևս չենք կարող ոտքի կանգնել։ Ես տեսնում եմ այն նույն ուժը, որով Շիրակի աշխարհը միշտ հայտնի է եղել։ Մեզ պետք է միասնություն, մեզ պետք է համախմբում և հստակ ծրագիր։

Մենք գալիս ենք հզորացնելու, կառուցելու մի երկիր, որտեղ օրենքըհավասար է բոլորի համար։ Իսկ հայի անվտանգությունն ու արժանապատվությունը սրբություն են։

Այսօր Գյումրիում ես ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել. հունիսի 7-ին ամեն ձայն կարևոր է։ Գնացեք ընտրության, կանգնեք «Ուժեղ Հայաստանի» կողքին, որովհետև մենք պատրաստ ենք պատասխանատվություն վերցնել և աշխատել ձեզնից յուրաքանչյուրի համար։

Երրորդ համարը գալիս է, փոփոխությունները գալիս են, ուժեղ Հայաստանը գալիս է», — եզրափակել է նա։

Նմանատիպ նյութեր

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Հոկտեմբերի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ռոզա Մ․-ն և հայտնել, որ նույն օրը՝...

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։ Նշենք, որ  ԱԱԾ-ն այսօր է միայն հաստատել, որ  Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել,  նշվելով, որ ձեռնարկվում են համապատասխան...

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության հիման վրա պատրաստվել է զեկույց՝ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Փաստաթղթում...

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Նեապոլի թեմի հոգևորականներին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց...

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային քննադատել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունները, ըստ որոնց՝ «իրանցիների կրոնական համոզմունքները» խոչընդոտում են երկու երկրների միջև...