Պետք է վերականգնենք Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի արժանապատվությունը․ Ռոբերտ Քոչարյան 

30 Մայիսի, 2026

«Այս քարոզարշավը իշխանությունը վերածեց Հայաստանի պատմության մեջ ամենակեղտոտ քաղաքական գործընթացի։ Կարծում եմ՝ սա տեսնում են բոլորը։ Այն մարմնավորում է ստախոսության, լկտիության, սպառնալիքների ու հայհոյանքների, որոնք վայել չեն ո՛չ նորմալ քաղաքական գործընթացին, ո՛չ էլ նորմալ երկրի համար։ Եվ այս մշակույթը, այս ամենը, քաղաքական կյանք մտցրեց հենց վարչախումբը և անձամբ Հայաստանի Հանրապետության վարչապետը, որը պարտավոր էր անել ճիշտ հակառակը։

Մենք սրա հետ հաշտ ե՞նք։

Ատելության մթնոլորտը, այս իշխանությունը քայլող ատելություն է՝ ոտքից գլուխ, և ուզում է այդ ատելությամբ թունավորել բոլորին, որովհետև, կարծես, ատելության մթնոլորտում ինքն իրեն լավ է զգում, ոգևորվում է։ Ոգևորվում է նրանից, որ մարդիկ իրար են գզում, ընտանիքներն են բաժանվում, հարևանը հարևանի հետ չի խոսում։ Սա է իրեն այսպիսի աշխուժություն և հիստերիկ վիճակ պահպանող գործոնը։

Սա նորմալ չէ։ Սա հոգեկան խանգարման հատկանիշ է, որը բոլորիս համար ուղղակի ակնհայտ է։ Պատրա՞ստ ենք մենք գնալ նման մարդու հետևից»,- այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, Աշտարակում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը. ՏԱՍՍ

Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը. ՏԱՍՍ

17 պետությունների ղեկավարները և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Բիշքեկում կմասնակցեն Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունից։ Մամուլի ծառայության...

Լոռիում 2-ամյա տղան անզգուշաբար ընկել է 3-րդ հարկի պատուհանից

Լոռիում 2-ամյա տղան անզգուշաբար ընկել է 3-րդ հարկի պատուհանից

Այսօր՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղի բժիշկները կարողացել են անհրաժեշտ...

Նախիջևանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը պատրաստվում է առաջիններից մեկն օգտվել «Զանգեզուրի միջանցքից»

Նախիջևանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը պատրաստվում է առաջիններից մեկն օգտվել «Զանգեզուրի միջանցքից»

Թուրքիայի գլխավոր հյուպատոսը Նախիջևանում՝ Ասիփ Քայան, հայտարարել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումից հետո մտադիր է գալ տարածաշրջան և առաջիններից մեկն օգտվել նոր երթուղուց, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ «Ցավոք, ինձ չհաջողվեց այստեղ տեսնել...

Աշխարհաքաղաքական «գործ»․ Տեղի կունենա Աննա Գրիգորյանի, Բագրատ Միկոյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը

Աշխարհաքաղաքական «գործ»․ Տեղի կունենա Աննա Գրիգորյանի, Բագրատ Միկոյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը

Օգոստոսի 31-ին, ժամը 11։00-ին, ՀՀ երկրրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում (Էրեբունի Պլազա Բ/Կ), տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի, Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի...

Ուկրաինան ոտնատակ է տվել էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարվածների ԱՄՆ-ի առաջարկած մորատորիումը. ՌԴ ԱԳՆ

Ուկրաինան ոտնատակ է տվել էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարվածների ԱՄՆ-ի առաջարկած մորատորիումը. ՌԴ ԱԳՆ

Ուկրաինան բազմիցս խախտել է էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարվածների մորատորիումը, որը 2025 թվականի գարնանը առաջ էր տանում ամերիկյան կողմը, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ «Նույնը վերաբերում է նաև 2025...