Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան

30 Մայիսի, 2026

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զանգը հնչեց… հիմա հերթը հայ ընտրողինն է։
ԵԱՏՄ ղեկավարները հանդես եկան հայտարարությամբ, որում հստակ և լրջորեն զգուշացրին հայ հասարակությանը, որ կատակների ժամանակն անցել է։ Նրանք վերահաստատեցին, որ քանի որ Հայաստանում ընդունվել է ԵՄ-ին անդամակցելու ձգտման մասին օրինագիծ, և այս տարվա մայիսին ընդունվել է ԵՄ-ի և Հայաստանի միջև Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ համատեղ հռչակագիր, իսկ Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել երկու տնտեսական միություններում, ապա Հայաստանի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը։ Հայտարարության մեջ առաջարկվում է հանրաքվե անցկացնել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով, որպեսզի Հայաստանի ժողովուրդը կարողանա ասել իր խոսքը։

Ինչ-որ իմաստով հանրաքվեն արդեն իսկ կկայանա հունիսի 7-ին։ Քվեարկելով այս ռեժիմի օգտին կամ դեմ՝ Հայաստանը կքվեարկի այս ռեժիմի քաղաքական կուրսի օգտին կամ դեմ։ Եվ եթե, Աստված մի արասցե, այս դավաճանական խունտան մնա իշխանության ղեկին, դա կնշանակի, որ Հայաստանի ժողովուրդը քվեարկել է ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու, ռուսական շուկայից հրաժարվելու, գազի և էլեկտրաէներգիայի գների 4 անգամ բարձրացման, Սահմանադրության փոփոխության, հայոց եկեղեցու դեմ բռնաճնշումների, սեփական պատմությունից հրաժարվելու օգտին և այլն։

Եվ այս դեպքում հանրաքվեի հարցն է՛լ ավելի սուր կդրվի։ Այն ժամանակ պետք կլինի ամենասեղմ ժամկետներում հաստատել, որ հայերն ինքնակամ են ուզում իրենք իրենց մեծ ցավ պատճառել, ուզում են ապրել խավարի, աղքատության, սովի ու ցրտի մեջ։

Իսկ թե դա ինչ տեսք կունենա, կարելի է ասել հենց հիմա. սնանկանում են մեր ֆերմերները, հետ են ուղարկվում մեր բեռնատարները, փտում է մեր արտադրանքը, շուտով աթար ենք վառելու, որպեսզի ձմռանը չցրտահարվենք։ Չորս անգամ կբարձրանա գազի գինը։
Մենք ուզում ենք ինքնե՞րս կրակել մեր ոտքին։ Եթե ոչ, ապա մի՛ նստեք տանը, գնացե՛ք ընտրությունների հունիսի 7-ին և կանգնեցրե՛ք այս ինքնասպանությունը»։

Նմանատիպ նյութեր

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

ՌԴ Իվանովո քաղաքի հայ համայնքն աղուհացով է դիմավորում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին։ Տեղաբնակ հայերի համար օրը տոնական է, քանի որ օծվելու է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին, որի հիմնօրհնեքի արարողությունը կատարվել է դեռևս 2017 թվականին Եզրաս սրբազանի...

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խորը մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում COP17-ի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունների կապակցությամբ։ Խոսելով բնիկ ժողովուրդների իրավունքների, կենսաբազմազանության պահպանության և...

Մոսկվայում չվերթներ են հետաձգվել

Մոսկվայում չվերթներ են հետաձգվել

Ուկրաինական ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով Մոսկվայի չորս օդանավակայաններում չեղարկվել է ավելի քան 200 չվերթ, ևս 200-ը՝ հետաձգվել, այդ թվում՝ դեպի Երևան։ Այս մասին հայտնել է ռուսական «Դոժդ» հեռուստաալիքը՝ հղում անելով Airports.Ru ագրեգատորի տվյալներին։ Նշվում է, որ...

Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին

Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին

Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։ Վրաստանում ԵՄ ներկայացուցչությունը հայտարարել է, որ երկրում «ժողովրդավարական գործընթացների վատթարացման պատճառով» այլևս չի ֆինանսավորում Վրաստանի կառավարությանը, սակայն...

Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը

Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը

Երևանի Մոսկովյան 31 հասցեում տեղադրվել է հայ մեծանուն բարերար, ծնունդով արցախցի Լևոն Հայրապետյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ։ Հուշատախտակի հեղինակը քանդակագործ Ալեքսան Բաբայանն է, որը և այն փակցնելու միջնորդություն էր...