ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «1,5 ժամ տևած հարցազրույց բարդ հարցերով, տարիներ շարունակ քեզ ուղղված բոլոր մեղադրանքներով:
Արդյունքում ուղեղիդ մեջ դաջվող իրական պետական գործչի կերպար, ով զուսպ, հավասարակշռված պատասխանում է բոլոր հարցերին ու եզրակացությունները թողնում ձեզ»։





