Արծվաշեն. Հայաստանի միակ էքսկլավը․ «Հետք»

29 Մայիսի, 2026

«Հետք»-ը գրում է․ «Արծվաշենը Հայաստանի միակ էքսկլավն է, որը շրջապատված է ժամանակակից Ադրբեջանի տարածքով: Ադրբեջանի համար այն անկլավ է: Ավելին՝ սա ՀՀ միակ բնակավայրն է, որը 1992 թ. օգոստոսի 8-ից Ադրբեջանի վերահսկողության տակ է:

Բայց նախ եկեք հասկանանք, թե ինչ են անկլավն ու էքսկլավը:

Անկլավը օտար պետության սահմանների մեջ գտնվող եւ այդ պետությանը չպատկանող տարածք է։ Անկլավը կարող է լինել առանձին պետություն (օրինակ՝ Իտալիայի սահմաններով շրջափակված Սան Մարինոն) կամ մեկ այլ պետությանը պատկանող տարածք (նույն Արծվաշենը, որը շրջափակված է Ադրբեջանի սահմաններով, բայց անկախ չէ, այլ պատկանում է ՀՀ-ին)։ Եթե անկլավը ելք ունի դեպի ծով, ապա կոչվում է կիսաանկլավ։ Օրինակ՝ Մոնակոն կիսաանկլավ է, որովհետեւ շրջափակված է Ֆրանսիայի սահմաններով, սակայն ելք ունի դեպի Միջերկրական ծով։

Եթե անկլավն անկախ չէ եւ պատկանում է մեկ այլ պետության, ապա համարվում է վերջինիս էքսկլավը։ Արծվաշենը ՀՀ-ի էքսկլավն է։ Ռուսաստանի էքսկլավ է Կալինինգրադի մարզը, ավելի ճիշտ՝ այն կիսաէքսկլավ է, որովհետեւ ելք ունի դեպի Բալթիկ ծով։ Կալինինգրադի մարզը, ինչպես հայտնի է, ցամաքից շրջափակված է Լեհաստանի եւ Լիտվայի սահմաններով, սակայն վերջիններիս համար այն անկլավ չէ, քանի որ անկլավ ասելով՝ հասկանում ենք բացառապես մեկ պետության սահմաններով շրջափակված տարածք։ Նմանապես Նախիջեւանն Ադրբեջանի էքսկլավն է, սակայն անկլավ չէ որեւէ մեկի համար, քանի որ սահմանակցում է ոչ թե 1, այլ 3 պետության՝ Հայաստանին, Իրանին, Թուրքիային»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր

ԵԱՏՄ զեկույցի քաղաքական ուղերձը բավական կոշտ է. Վահե Դավթյան

ԵԱՏՄ զեկույցի քաղաքական ուղերձը բավական կոշտ է. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը գրում է. «ԵԱՏՄ անդամ չորս պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների պատրաստած 72-էջանոց զեկույցում (հղումը՝ մեկնաբանություններում)...

Մեկ գործարքով պետությունից 920 մլն դոլա՞ր են գողացել․ Փաշինյանը թաքցնում է Մինասյանին. Politik.am

Մեկ գործարքով պետությունից 920 մլն դոլա՞ր են գողացել․ Փաշինյանը թաքցնում է Մինասյանին. Politik.am

Politik.am-ը գրում է. 2014 թվականի հունվարի 29-ին Հայաստանի կառավարությունը հայտարարեց երկրի էներգետիկ համակարգի կարևորագույն օբյեկտներից մեկի՝ Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վաճառքի մասին։ «Սպանդարյան», «Շամբ» և «Տաթև» ՀԷԿ-երը, որոնց ընդհանուր հզորությունը...

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփ

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփ

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պատերազմում, հայտարարել է ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Իրանի մասին։ «Անկեղծ ասած՝ մենք կարող ենք այսօր հեռանալ։ Աշխարհը շատ շնորհակալ է մեզ այն բանի համար, ինչ մենք անում ենք։ Շատ շուտով դուք կտեսնեք, թե ինչպես են նավթի գները...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները կարող են ապոկալիպտիկ լինել․ Արթուր Խաչատրյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները կարող են ապոկալիպտիկ լինել․ Արթուր Խաչատրյան

«Այսօր ԵԱՏՄ միջկառավարական տնտեսական խորհուրդը ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու տնտեսական հետևանքների մասին զեկույց է հրապարակել»,-գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ շարունակելով։ «Զեկույցը բավականին ծավալուն է՝ մոտ 70 էջ ներառյալ...

Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հեռացվել է ՔՊ-ից

Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հեռացվել է ՔՊ-ից

Հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստը։  Կոտայքի մարզպետի պաշտոնում առաջադրվել է Լիլիթ Ստեփանյանի թեկնածությունը։ Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հեռացվել է Կուսակցությունից։  Քննարկվել են այլ օրակարգային...