ՔՊ-ական տեռորը համակարգում է Արմեն Խաչատրյանը. «Հրապարակ»

28 Մայիսի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ի տարբերություն հայաստանաբնակ օրենքով գողերի, որոնցից շատերը դարձել են Նիկոլ Փաշինյանի իշխանության աջակիցները եւ առաջիկա ընտրություններից առաջ «ընտրական տասովկաների» մեջ են, նրանց ռուսաստանաբնակ կոլեգաներն արմատական են տրամադրված Արցախ հանձնած, հազարավոր զոհերի պատասխանատու Փաշինյանի մասով եւ ճիշտ հակառակ դիրքորոշումն ունեն: Նրանք իրենց հետ փոխկապակցված անձանց հորդորում են՝ չընտրել Փաշինյանին:

ՀՀ իրավապահներին հրահանգ է իջեցվել՝ ամեն կերպ խոչընդոտել դրան: Օրերս հայտնի դարձավ, որ նրանց թիրախում է հայտնվել Գորիսում բնակվող օրենքով գող Արտեմ Դոռունցը, որի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել, հետախուզում հայտարարվել, եւ իրավապահներն այնքան են չափուսահմաններն անցել, որ անգամ նրա անչափահաս դստերն են դպրոցից` դասընկերների եւ ուսուցիչների աչքի առաջ բերման ենթարկել:

Դրանից Դոռունցն ավելի է վրդովվել` մենք տեղեկացանք, որ նա քսիֆ է ուղարկել բերդերի իր «ախպերներին», որ կազմակերպեն Նիկոլ մերժելու գործընթացը։ Ասում են՝ նրան մատնել է գորիսեցի պատգամավոր, նախկին գաիշնիկ Արմեն Խաչատրյանը, որը հանգրվանել է Գորիսում եւ կազմակերպում է ՔՊ-ի տեռորը տեղի բնակչության նկատմամբ, որ գոհացնի Նիկոլ Փաշինյանին:

Մեզ ասացին, որ օրենքով գողին գաղտնալսել են եւ դրա հիման վրա են հարուցել վարույթը։

Նմանատիպ նյութեր

Թրամփը ուղիղ աջակցել է Փաշինյանին այնպես, ինչպես կաջակցեր ԱՄՆ որևէ սենատորի կամ նահանգապետի․ միջազգայնագետ

Թրամփը ուղիղ աջակցել է Փաշինյանին այնպես, ինչպես կաջակցեր ԱՄՆ որևէ սենատորի կամ նահանգապետի․ միջազգայնագետ

Սովորաբար ԱՄՆ նախագահները զգուշավորություն են ցուցաբերում այլ պետությունների ընտրություններին միջամտելու հարցում: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: «Թրամփի աջակցությունը Հայաստանի գործող իշխանությանը: Թրամփն իր սոցիալական ցանցի էջում գրառում է արել...

Հայ ժողովուրդը վերականգնեց պետականությունը ծանր ժամանակներում․ Արմեն Չարչյան

Հայ ժողովուրդը վերականգնեց պետականությունը ծանր ժամանակներում․ Արմեն Չարչյան

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1918 թվականի մայիսի 28-ին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: 5 դար անց հայ ժողովուրդը վերականգնեց...

Զորահանդեսով անվտանգություն չեն կառուցում․ չպետք է խաբվել շոուներին․ Մարիաննա Ղահրամանյան

Զորահանդեսով անվտանգություն չեն կառուցում․ չպետք է խաբվել շոուներին․ Մարիաննա Ղահրամանյան

«Վեց տարի առաջ՝ դեկտեմբերի 27-ին, Նիկոլ Փաշինյանը ցուցադրաբար նստեց Սու-30-ի ղեկին, կազմակերպեց հերթական շոուն, հավաքեց լայքեր ու փորձեց համոզել ժողովրդին, թե Հայաստանը պաշտպանված է։ Բայց պատերազմը ցույց տվեց դաժան իրականությունը․ այդ Սու-30-ները առանց անհրաժեշտ...

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտին

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտին

ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտին, որը սպառնալիք էր ներկայացնում ամերիկյան ուժերի և Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության համար։Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով աղբյուրին։ Axios-ի լրագրող Բարաք Ռավիդի տվյալներով՝ հարվածի...