Արցախցիները կարող են մասնակցել ընտրությանը՝ անկախ քաղաքացիություն ընդունելուց. փաստաբան

26 Մայիսի, 2026

Արցախցիները կարող են մասնակցել ընտրությանը՝ անկախ քաղաքացիություն ընդունելուց։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսաուղերձում ասել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը՝ ներկայացնելով քայլերը։

«Կատարում եք հետևյալ քայլերը․

1. Գրավոր դիմում եք ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ ընտրացուցակներում ներառելու պահանջով։ Եթե նկատում եք, որը դիմումի պատասխանը, անկախ դրա բովանդակությունից, արհեստականորեն ձգձգվում է՝ շտապ ահազանգում եք Կենտրոնական ընտրական հանձնաժողով և ՀՀ ՄԻ պաշտպանի աշխատակազմ։

2. Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից ստանալով մերժում՝ 3 օրվա ընթացքում, այդ թվում՝ նաև ընտրության օրը դիմում եք դատարան՝ ըստ հաշվառման վայրի ցուցակում ընդգրկելու պահանջով՝ վկայակոչելով այն, որ ունեք ՀՀ քաղաքացու անձնագիր և հանդիսանում եք ՀՀ քաղաքացի, իսկ քաղաքացիությունն էլ օրենքով սահմանված կարգերից որևէ մեկով չի դադարել։ Միաժամանակ նշում եք, որ վարչական դատարանն ունի 2026 թվականի մայիսի թվագրությամբ երեք օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, որոնցով լրիվությամբ բավարարվել են նույն հիմքերով ներկայացված հայցերը։

3. Դատարանը հայցադիմումը քննում և լուծում է այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը։ Դատարանի վճիռը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

4. Ստանալով դատարանի վճիռը՝ այն շտապ ներկայացնում եք ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն և պահանջում ձեզ ներառել ընտրացուցակում»,- ասաց նա։

Նմանատիպ նյութեր

80 տարեկանում մահացել է «Տանը մենակ» և «Այն» ֆիլմերից առավել հայտնի դերասան Թիմ Քարրին

80 տարեկանում մահացել է «Տանը մենակ» և «Այն» ֆիլմերից առավել հայտնի դերասան Թիմ Քարրին

Մահացել է դերասան Թիմ Քարրին․ նա 80 տարեկան էր: TMZ-ի հաղորդմամբ՝ դերասանը ավելի քան տասը տարի տառապել է առողջական լուրջ խնդիրներից։ Թիմ Քարրին նկարահանվել է ավելի քան 200 ֆիլմերում։ Նրա հայտնի աշխատանքներից են «Այն», «Տանը մենակ 2» և «Ռոքի Հորրորի սարսափների շոուն»...

Հայոց Եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով, սպառնալիքներով. ԳԽ

Հայոց Եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով, սպառնալիքներով. ԳԽ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ օգոստոսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի, հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով։ Օրակարգում ընդգրկված էին Եկեղեցու...

Ի՞նչով է հայտնի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավոր Սարգիս Դադոյանը

Ի՞նչով է հայտնի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավոր Սարգիս Դադոյանը

Հակակոռուպցիոն դատարանը «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը կքննի այսօր, ժամը 20։30-ին։ Գործը մակագրվել է դատավոր Սարգիս Դադոյանին։ Ըստ դատավորների վարկանիշավորման՝ helpcourt.am կայքի, դատավորի վարկանիշը 27...

Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան 

  «Ռոբերտ Քոչարյանը բերվել է դատարան, որովհետև կալանավորման միջնորդությունը և ձերբակալված անձը միաժամանակ են ներկայացվում դատարան։ Գործը մակագրվել է դատավոր Սարգիս Դադոյանին։ Այսօր դատը կքննվի ժամը 20:30-ին»,- այս մասին լրագրողներին...

Իմ կյանքի արժեքները ունեցվածքով ոչ սկսվում են, ոչ ավարտվում․ դրանով վախեցնելն անիմաստ է․ Սիրուշո

Իմ կյանքի արժեքները ունեցվածքով ոչ սկսվում են, ոչ ավարտվում․ դրանով վախեցնելն անիմաստ է․ Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Շնորհակալ եմ բոլորին՝ ծանոթներին ու անծանոթներին: Երբեմն մտածում եմ, որ մարդիկ ամեն ինչի հանդեպ անտարբեր են դարձել, հետո տեսնում եմ արձագանքն ու վերաբերմունքը և հասկանում, որ այդպես չէ: Չեմ ուզում ձեզ ցավակցել ոչ իմ...