Խոշոր հրդեհ՝ Երևանում կառուցվող էլիտար բազմաբնակարանային շենքում. տուժածներ չկան

26 Մայիսի, 2026

Այսօր՝ մայիսի 26-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց 44/4 էլիտար կառուցվող բազմահարկ շենքում կրակ և ծուխ են նկատվում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 8 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք։

Մինչ հրշեջների ժամանումը՝ չբնակեցված էլիտար շենքի հարկերում առաջացած կրակի դեմ պայքարել են աշխատակիցները, ապա ժամանած հրշեջներին շնորհիվ կանխվել է կրակի տարածումը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կառուցապատողը «Օրդ Դեվելո» ընկերությունն է։

Նմանատիպ նյութեր

Ավարտվեց Մարկո Ռուբիոյի նախընտրական այցը Հայաստան

Ավարտվեց Մարկո Ռուբիոյի նախընտրական այցը Հայաստան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախաստորագրեցին «ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման վերաբերյալ ռազմավարական համագործակցության» շրջանակային համաձայնագիրը: Քիչ առաջ ավարտվեց Մարկո Ռուբիոյի...

Կրակոցներ Արմավիրում. 3 անձ մահացել է

Կրակոցներ Արմավիրում. 3 անձ մահացել է

Մայիսի 26-ին՝ ժամը 11։37-ին, շտապօգնությունից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի գերեզմանատանը վնասվածքներով անձինք կան։ Ներկայացնում ենք դեպքի վերաբերյալ այս պահին հայտնի նախնական տեղեկությունները։ ՆԳՆ...

«Ռուբիոյի այցը կամրագրի Հայաստանի կապիտուլյացիան»․ Արթուր Խաչիկյան

«Ռուբիոյի այցը կամրագրի Հայաստանի կապիտուլյացիան»․ Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռուբիոյի այցի նախաշեմին հայկական խունտան կշարունակի լվանալ մարդկանց ուղեղները և ձերբակալել բոլոր նրանց, ովքեր կփորձեն ճշմարտությունն ասել Հայաստանի շարունակվող կապիտուլյացիայի մասին։ Այնուամենայնիվ, ևս մեկ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԱՄՆ պետքարտուղարի նախընտրական այցը՝ Հայաստան

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԱՄՆ պետքարտուղարի նախընտրական այցը՝ Հայաստան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Զվարթնոց օդանավակայանում փոխըմբռնման հուշագիր են ստորագրում: Այնուհետև հանդես կգան հայտարարություններով: Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարը Հայաստան է այցելել նախապես չհայտարարված այցով, երբ Հայաստանում...