Աբովյանում ծննդատան նախկին տնօրենը դանակահարված տեղափոխվել է հիվանդանոց

23 Մայիսի, 2026

Այսօր՝ մայիսի 23-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աբովյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հատիսի փողոցի հարևանությամբ գտնվող «Աբովյան» ծննդատան տարածքում գտնվող «Լվա ինքդ» ավտոլվացման կետում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մեկ հոգու դանակի մի քանի հարված են հասցրել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են արնանման հետքեր ու օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ այդ հատվածից վիրավորը, ով Կոտայքի մարզի բնակիչ Նորայր Միքայելյանն է,«Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Գոռ Դավթյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Քրեական և համայնքային ոստիկաններն ու քննիչները հիվանդանոցի բակում հայտնաբերել են «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան, որի նստատեղերի և աջակողմյան հատվածի դռների վրա հայտնաբերվել են արնանման հետքեր։Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մինչև նշված վայրում վիճաբանելը, վերևում ինչ-որ հացկերույթ են արել, ապա իջել են այստեղ ու սկսվել է կռիվը, իսկ վիրավորն էլ Աբովյանի ծննդատան նախկին տնօրենն է։

Նմանատիպ նյութեր

Քոչարյանի կալանավորումը և Բաքվի պահանջը․․ Ալիևը բացեց խաղաքարտերը. politik.am

Քոչարյանի կալանավորումը և Բաքվի պահանջը․․ Ալիևը բացեց խաղաքարտերը. politik.am

Որևէ մեկի համար այլևս գաղտնիք չէ, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները քաղաքական բնույթ ունեն, իսկ նրա կալանավորումը ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է։ Գրում է politik.am-ը: Այս թեմային անդրադառնալիս մենք արդեն արձանագրել էինք,...

Շատերը Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանը ՀՀ-ի և Արցախի ոսկե դար են անվանելու․ Վիկտոր Սողոմոնյան

Շատերը Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանը ՀՀ-ի և Արցախի ոսկե դար են անվանելու․ Վիկտոր Սողոմոնյան

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի նախկին ղեկավար (2008-2022 թթ.) Վիկտոր Սողոմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ երկրորդ նախագահի ծննդյան 72-րդ ամյակի առթիվ՝ ընդգծելով նրա անգնահատելի դերը երկրի պատմության մեջ: «Ի սրտե շնորհավորում եմ Նախագահ Քոչարյանի ծննդյան 72-րդ...

Վիճաբանություն հարևանների միջև. գործի է դրվել գազային ատրճանակ. ՆԳՆ

Վիճաբանություն հարևանների միջև. գործի է դրվել գազային ատրճանակ. ՆԳՆ

Օգոստոսի 30-ին՝ ժամը 22:40-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադանայի փողոցում վիճաբանություն է։ Նշված վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերը կանխել են հետագա զարգացումները և վիճաբանության մասնակիցներին խուլիգանություն...

Բիշքեկում տեղի է ունենում Փաշինյանի և  Ալիևի հանդիպումը

Բիշքեկում տեղի է ունենում Փաշինյանի և  Ալիևի հանդիպումը

Բիշքեկում տեղի է ունենում Փաշինյանի և  Ալիևի հանդիպումը. հայտնում են Կառավարությունից: Փաշինյան-Ալիև հանդիպումն անցկացվում է ընդլայնված կազմով. ՀՀ-ի պատվիրակության կազմում են Մհեր Գրիգորյանը, Ալեն Սիմոնյանը և Արարատ Միրզոյանը, իսկ ադրբեջանական կազմում են Ջեյհուն...

Տակը բան լիներ՝ Մարտի 1-ի խայտառակության տակ չէին մտնի․ էլ փամփուշտ չունեն կրակելու․ Բագրատ Միկոյան

  «Նախագահ Քոչարյանի ռուսամետության հետ կապված՝ գիտեք, ամենևին վատ չէ, այլ շատ լավ է, որ Հայաստանում կա քաղաքական գործիչ, պետական այր, ով ռուսական իսթեբլիշմենթի բոլոր օղակներում ունի ազդեցություն և հարգանք։ Առավել ևս արդեն թշնամանքի...