Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար ճակատագրական է լինելու. Վահե Դավթյան

19 Մայիսի, 2026

Քաղաքագետ Վահե Դավթյանը գրել է.«Մայիսի վերջին Աստանայում նախատեսվում է ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների նիստը, որի ընթացքում, ըստ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի, քննարկվելու է նաև Հայաստանի կարգավիճակի հարցը։

Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար ճակատագրական է լինելու։
ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի համար ոչ «արժեքային ընտրություն» է, ոչ էլ հերթական աշխարհաքաղաքական «կռուտիտը» («մանևր» բառը թերևս տեղին չէ)։ Դա սեփական ոտքին կրակել է։ Ընդ որում՝ միաժամանակ երկուսին էլ։ Իսկ որոշ սցենարների դեպքում՝ նաև սեփական գլխին։
Վերջին տասնամյակում հայկական տնտեսությունը զարգացել է հենց եվրասիական տնտեսական համակարգի շրջանակում։ ԵԱՏՄ-ին անդամակցելու պահից Հայաստանի ՀՆԱ-ն աճել է ավելի քան 2,5 անգամ՝ մոտ 10 մլրդ ԱՄՆ դոլարից հասնելով 26 մլրդ-ի։ Հայաստանը ստացել է մուտք ընդհանուր շուկա, ապրանքների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համակարգ։ Դրան հավելվել են արտոնյալ էներգետիկ պայմանները, առանց որոնց հայկական տնտեսությունն իր ներկա կառուցվածքով պարզապես չի կարող գոյատևել առանց խորքային ցնցումների։
Բավական է համեմատել գազի գները․ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 177,5 ԱՄՆ դոլարով՝ 1000 խմ-ի դիմաց (կալորիականության գործակիցը հաշվի առնելով), մինչդեռ Եվրոպայում գինը գերազանցում է 600 ԱՄՆ դոլարը։
Ադրբեջանը ֆիզիկապես ի վիճակի չէ բավարարել հայկական պահանջարկը։ Էլ չեմ խոսում դրա անվտագային վտանգների մասին:
Իրանը կարող է, սակայն բացառապես Մոսկվայի հետ սինքրոնիզացնելով սեփական որոշումները: Վերջիվերջո, Իրան-Հայաստան գազատարը Ռուսաստանի սեփականություն է։ Բացի այդ, դժվար է պատկերացնել, որ Երևանում «դիվերսիֆիկացիա» ասելով նկատի ունեն հենց իրանական ուղղությունը։ 

Այսպիսով, նման սցենարի դեպքում գազի գների կտրուկ աճը դառնում է անխուսափելի։
Եվ այստեղ առաջանում է պարզ հարց․ ո՞վ է փոխհատուցելու այդ տարբերությունը։ Եվրոպացի պաշտոնյանե՞րը։ Դրամաշնորհային հիմնադրամնե՞րը։ Թե՞ կրկին՝ հայ սպառողն ու հայկական բիզնեսը։
Միևնույն ժամանակ «եվրոպական հեռանկարի» մասին խոսակցություններն արդեն ուղեկցվում են Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության անկմամբ։ 2025 թ.-ին՝ մինուս 45%։ 

Մինչդեռ ռուսաստանյան ուղղությունը Հայաստանի համար ոչ միայն արտահանման շուրջ մեկ քառորդն է, այլև արդյունաբերական կոոպերացիա, դրամական փոխանցումներ, լոգիստիկ շղթաներ, աշխատաշուկա և երկրի տնտեսական կայունության զգալի հատված։
Խնդրի էությունը նրանում է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են գեոէկոնոմիկան փոխարինել քաղաքական ռոմանտիզմով։ Բայց տնտեսությունը լոզունգներով չի ապրում։ Աշխարհագրությունը հայտարարություններով չի փոխվում (թեև հայտարարվում է, որ Հայաստանը փոխել է իր աշխարհագրական դիրքը)։
Հայաստանը, ցավոք, ո՛չ ավելցուկային ռեսուրսներ ունեցող պետություն է, ո՛չ էլ ինքնաբավ տնտեսություն, որը կարող է առանց սուր ցավի խզել իր հիմնական տնտեսական կապերը։
Տարածաշրջանային տուրբուլենտության պայմաններում ԵԱՏՄ-ից դուրս գալը կգործակցի շղթայական ռեակցիա՝ սակագների աճ, արտահանման կրճատում, արդյունաբերության անկում, միգրացիայի ուժեղացում և սոցիալական լարվածության խորացում։
Եվ, իհարկե, անխուսափելիորեն՝ քաղաքական ճգնաժամ։ Իրական ճգնաժամ:
Սակայն Երևանում վաղուց արդեն ռազմավարական պլանավորմամբ չեն զբաղվում։ Երկիրը կառավարվում է «ձեռքի ռեժիմով»։ Իսկ այդ կառավարման գլխավոր սկզբունքը դարձել է պահի աղմկային էֆեկտը»:

Նմանատիպ նյութեր

2015-ից ի վեր առաջին անգամ Խաղաղ օվկիանոսում միաժամանակ ձևավորվել է 3 արևադարձային փոթորիկ. Ազիզյան

2015-ից ի վեր առաջին անգամ Խաղաղ օվկիանոսում միաժամանակ ձևավորվել է 3 արևադարձային փոթորիկ. Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրել է. «2015 թվականից ի վեր՝ առաջին անգամ Խաղաղ օվկիանոսի արևելյան և կենտրոնական հատվածներում միաժամանակ ձևավորվել է երեք արևադարձային փոթորիկ՝ «Լոուել», «Կարինա» և «Մարի»։ «Լոուել»՝...

ԱՄՆ-ում հետաքննում են COVID-19-ի պատվաստումներից հետո զինվորականների մահվան դեպքերը

ԱՄՆ-ում հետաքննում են COVID-19-ի պատվաստումներից հետո զինվորականների մահվան դեպքերը

Պենտագոնը և ԱՄՆ Առողջապահության նախարարությունը հետաքննում են COVID-19-ի դեմ պատվաստանյութերի հետևանքով ամերիկացի զինվորականների հնարավոր մահվան դեպքերը։ Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով ԱՄՆ առողջապահության նախարարի խորհրդական Թերեզա Լոնգին։ Նրա խոսքով՝ իրեն...

Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին․ «Հրապարակ»

Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ 150 թուրք գործարարներ են Հայաստան ժամանել, որոնք «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում հայ գործարարների հետ երկօրյա տնտեսական ֆորումի էին մասնակցում: Տեղեկացանք, որ միջոցառումը, որի կազմակերպիչն Արդյունաբերողների եւ գործարարների միությունն է,...

Կրթել չստացվեց, որոշել է պատժել․ «Հրապարակ»

Կրթել չստացվեց, որոշել է պատժել․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Ընտրություններից առաջ մի քանի ամիս պասիվացած ու հանրային դաշտից անհետացած Աննա Հակոբյանն ամռանը հանկարծ միանգամից ակտիվացավ եւ սկսեց խոսել ընտանեկան բռնության, կանանց իրավունքների մասին եւ այդ թեմայով անգամ փոդքաստեր է վարում: Նրա ուղիղ...

TRIPP-ը ԱՄՆ-ին թույլ կտա Հայաստանում իր զորքերը տեղակայել Իրանի սահմանների մոտ. Ալեքսեյ Շևցով

TRIPP-ը ԱՄՆ-ին թույլ կտա Հայաստանում իր զորքերը տեղակայել Իրանի սահմանների մոտ. Ալեքսեյ Շևցով

Հայաստանում «Թրամփի երթուղի» նախագծի իրականացումը թույլ կտա ԱՄՆ-ին ռազմական ենթակառուցվածք տեղակայել Իրանի սահմանին անմիջական հարևանությամբ, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։ «Դա Արևմուտքին, ամերիկացիներին հնարավորություն է տալիս...