ՀՀ-ն հիանալի հասկանում է ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում միաժամանակյա գտնվելու անհնարինությունը. Մհեր Գրիգորյան

16 Մայիսի, 2026

Հայաստանը հիանալի հասկանում է Եվրամիությունում և Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հանրապետության միաժամանակյա գտնվելու անհնարինությունը, և երբ հասունանա նման անհրաժեշտությունը, համապատասխան որոշումը կկայացվի Հայաստանի քաղաքացիների կողմից:

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը դուրս կգա ԵԱՏՄ-ից և արդյոք այդ հարցի շուրջ հանրաքվե կլինի՝ հաշվի առնելով հանրապետության՝ երկու միավորումներում գտնվելու անհնարինությունը:

«Մենք շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ, և ակնհայտ է, որ ապագայում մեզ անհրաժեշտ կլինի համապատասխան որոշում կայացնել։

Ընդ որում, այդ հարցով որոշում կկայացվի, անշուշտ, Հայաստանի քաղաքացիների կողմից։ Այժմ նման անհրաժեշտություն չկա»,-ասել է Մհեր Գրիգորյանը։

Միաժամանակ Գրիգորյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ է, կառուցողական համագործակցություն է վարում, լիարժեքորեն մասնակցում է քննարկումներին եւ բոլոր որոշումների ընդունման գործընթացներին»։

Նմանատիպ նյութեր

Իրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ում և Բահրեյնում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազաներին

Իրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ում և Բահրեյնում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազաներին

Իրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ում և Բահրեյնում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազաներին։ Այս մասին հայտնում է իրանական բանակի մամուլի ծառայությունը։ «Իրանի բանակի տասնյակ անօդաչու թռչող սարքեր հարվածներ են հասցրել ԱՄԷ-ում գտնվող «Ադ-Դաֆրա» և «Ալ-Մինհադ» ռազմաբազաների ռադարային...

Հույս ու հավատ ունեմ, որ մի օր տղաների շիրիմներին կայցելենք լավ նորությունով․ Գառնիկ Դանիելյան

  Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակը։ Բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, արցախցի պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։...

Խաղաղությունը պետք է ստանալ ոչ ազատության հաշվին․ Գագիկ Բաղունց

  Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակը։ Բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, արցախցի պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։...

Բոլոր հայ գերիների վերադարձը պետք է լինի իշխանությունների առաջնային օրակարգերից մեկը․ «Ուժեղ Հայաստան»

Բոլոր հայ գերիների վերադարձը պետք է լինի իշխանությունների առաջնային օրակարգերից մեկը․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը հիմնվելով առկա իրավական, այդ թվում միջազգային իրավական հիմքերի վրա իրացրեց ինքնորոշման իրավունքը։ Այդ իրավունքի իրացման գործընթացը հետագայում բազմիցս...

Որևէ մեկի հրովարտակով կամ քաղաքական կամքով չի կարող փակվել արցախյան էջը․ Լիլիթ Գալստյան 

«Սեպտեմբերի 2-ը պիտի արժևորենք, որովհետև մեր երկարատև պատմության մեջ արժանապատիվ օրերից մեկն էր՝ Արցախի ինքնորոշման, ինքնորոշված ապրելու, արցախահայության իրավունքների և արժանապատվության պաշտպանության և պետականության գիտակցման օր էր,...