Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան

15 Մայիսի, 2026

Հրապարակվել է հատված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծավալուն աշխատությունից, որը նա գրում է կալանավայրում։ Սրբազանը, հիշեցնենք, աշխատություն է պատրաստում խաղաղության, պատերազմի և նահատակության մասին.

«Դ. ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ`

Խաղաղության երաշխիքը

Խաղաղությունը թույլ է և անհնար, ըստ էության կյանքի չի կոչվի առանց ապահովության, երաշխավորի և երաշխավորության:

Սուրբ Գրքի մտածողությամբ, խաղաղության բացարձակ երաշխավորը և պաշտպանը Աստված է. «… պաշտպանեա ապաւէն», ինչպես խնդրում է Սբ. Գրիգոր Նարեկացին:

Այսուհանդերձ, երաշխավորված խաղաղությունը միանշանակորեն անիրականանալի է առանց արդարության և ճշմարտության սկզբունքի. «Տերն է իմ հովիվը և ինձ ոչինչ չի պակասելու… Ինձ առաջնորդեց Արդարության ճանապարհներով: Թեկուզ գնամ մահվան ստվերների միջով, չարից չպիտի վախենամ, քանզի Դու Տե’ր, ինձ հետ ես: Քո ցուպն ու գավազանը կմխիթարեն ինձ» (Սաղմ. 22:1-4):

Ինչպես անդրադարձել եմ, Հիսուս որևէ անգամ չի հայտարարել, թե «Ես եմ խաղաղությունը», թեպետ Ինքն իսկ է խաղաղության Իշխանը և խաղաղություն տվողը, այլ խոսքով` խաղաղության երաշխավորը. «…Ինձանով խաղաղություն ունենաք» (Հովհ. 16:33):

Քրիստոսի այս հայտարարությունը վկայում է, որ խաղաղությունը շատ հստակ հովանավորի և երաշխավորի կամ երաշխիքի կարիք ունի, որի առկայությունն ուղղակի հրամայական է:

Ամբողջ սուրբգրային պատգամի միջով կարմիր թելի նման անցնում է վերջնական և ամբողջական խաղաղությունը պահպանելու համար երաշխավորի անհրաժեշտությունը` անձի և ժողովրդի թե՛ ներքին կյանքում, և թե՛ արտաքին հարաբերություններում. «Մի հեռացիր ինձանից, քանզի վտանգները մոտ են և չկա մեկը, որ օգնի ինձ… որովհետև Տիրոջն է արքայությունը» (Սաղմ. 21:12, 27:29):

Այսինքն` եթե նույնիսկ հոգևոր դաշտում խաղաղության հաստատման համար երաշխավորի գոյությունը էական է և անհրաժեշտ, ապա ուրեմն որքան առավել ևս այն անխուսափելիորեն ճիշտ է հասարակական հարաբերություններում և կյանքում. «Ինձ չմատնեցիր նեղիչներիս ձեռքը և ամրացրիր ոտքերս խաղաղության մեջ» (Սաղմ. 30:9):

Հարկ է վերստին շեշտել, որ Աստված երաշխավորն է արդար և ճշմարիտ խաղաղության, և բնականաբար, մերժում է «մեղքի խաղաղությունը»` ստի, կեղծիքի, վախի, միակողմանի պարտադրանքի և սպառնալիքի ներքո գոյացած. «Տե՛ր, առաջնորդիր ինձ Քո արդարությամբ, որպեսզի իմ թշնամիները զղջան… նրանց բերաններում ճշմարտություն չկա» (Սաղմ. 5:9-10):

Հետաքրքիր է, որ խաղաղության երաշխավորությունը` հոգևոր իմաստով պայմանավորված Աստծու՝ որպես խաղաղության պաշտպան և երաշխավոր լինելու հանգամանքով, երաշխավորության, կամ որ նույնն է` մնայուն խաղաղության գաղափարը արտահայտվում է ողորմություն, փրկություն, օրհնություն, պաշտպանություն, ուրախություն, ճշմարտություն և արդարություն իմաստներով, որոնք լավագույնս բնութագրում են երաշխավորված կամ մնայուն խաղաղության էությունը և նկարագիրը. «Խաղաղություն, արդարություն և Աստվածպաշտության փառք… Աստծու փառքի համար ապահով ընթանա… ողորմությամբ և իր արդարությամբ հանդերձ» (Բարուք 5:4,7,9):

Այս առումով նաև առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի, ինչպես գեղեցկագույնս նկարագրում է Խոսրով Անձևացին բնության և կենցաղի օրինակով. «Թեև ճանապարհորդին օգուտ է ուղղորդող ընթացքը և այգիների քաջաբերությունը և կյանքի առողջությունը, բայց եթե պահապանները մոտ չլինեն, թերևս ավազակները կամ որևէ գազան ու սողուն վնասեն ճանապարհորդին՝ արթուն կամ հոգնությունից հանգստի ժամանակ: Եվ այգիներն արոտ անողներն ու անցորդները կարող են ապականել, իսկ կյանքին ախտաբեր կերակուրներն ու ըմպելիները կարող են վնասել կամ էլ եղանակի փոփոխությունները և անպատրաստ աշխատանքները, որ կարողությունից վեր է: Այս պատճառով սրանք բոլորը հմուտ և զորավոր պահապանի կարիքն ունեն, որի համար Աստծու հզոր Աջի պահպանությունն է խնդրում ամենքի վրա, որպեսզի ճանապարհորդն աներկյուղ ընթանա և անհոգ հանգստանա, այգիները ամենապահ ձեռքով պարսպված՝ ծաղկալից և արգավանդապտուղ լինեն, կյանքը, վնասակարներից պաշտպանված և օգտակարներով ծածկված, առավել առողջություն գտնի: Եվ քանի որ պահապանը ոչ միայն պահում է յուրայիններին, այլև ընկճում է նենգավորներին»: (Խոսպով եպիսկոպոս Անձևացի, 2022թ., էջ 91-92):

Սրբազան Ավանդության և հոգևոր փորձառության բարձրագույն խորհուրդը և գագաթնակետը` Սուրբ Պատարագը ևս աղոթում է երաշխավորված խաղաղության մասին և համար` աղոթքով դիմելով Քրիստոսին ոչ թե որպես խաղաղություն, այլ որպես խաղաղություն հաստատող և ամրացնող կամ ապահովող պաշտպան. «Խաղաղութեամբ Քով, Քրիստոս Աստուած մեր, որ ի վեր է քան զամենայն միտս եւ զբանս ամրացո զմեզ և աներկիւղ պահեա յամենայն չարէ» (Սբ. Պատարագ):

Շարունակելի…

Բագրատ արք. Գալստանյան»։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...