Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բախվել են երկաթով բարձված բեռնատար «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրավորներ

14 Մայիսի, 2026

Այսօր՝ մայիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 45-ամյա Վահան Կ․-ի վարած երկաթով բարձված «Գազել» մակնիշի բեռնատարը և Կոտայքի մարզի բնակիչ, 43-ամյա Գրիգոր Մ․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով ավտոմեքենաները հայտնվել են ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելին՝սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր

Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան

Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան

«Եվրոմոթորս» ընկերության տնօրեն Աբրահամ Դանագոզյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի աջակցության հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում զորակցություն է հայտնել Ծառուկյանին և անհիմն համարել ընկերության նկատմամբ իրավապահների...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Օլիմպավանի» աշխատողների և հաճախորդների բողոքի ակցիան

Գագիկ Ծառուկյանին պատկանող և այս պահին կապարակնքված մի շարք ձեռնարկությունների մոտ ակցիաներ են՝ ի աջակցություն ԲՀԿ կալանավորված առաջնորդի։ Ուղիղ հեռարձակումը «Օլիմպավան» մարզական կենտրոնից է։ Մանրամասները՝ ուղիղ...

Մենք թուրքի հետ հաց չենք կիսի, թուրքը մեր թշնամին է․ քաղաքացի 

«Ո՞ւմ շահերից էր գործում Փաշինյանը՝ փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Արդյո՞ք ժողովրդի։ Ռուսների հետ հայերի հարաբերությունների վատ լինելը կարելի՞ է դրական համարել»,- այս հարցն է տրվել Լոռու բնակիչներին։ Կարծիքները՝...

Կտրուկ վատացել է Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը․ «Հրապարակ»

Կտրուկ վատացել է Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է: Նա տեսել է և շատ ծանր է տարել տարածված տեսանյութերն ու...