Սյունիքն ու Մեղրին դատապարտված են լավ ապրելու. Նարեկ Կարապետյան

11 Մայիսի, 2026

«Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն Ագարակում բնակչության հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիրը» պետք է երաշխավորներ ունենա։ «Մենք ասում ենք՝ երաշխիք տուր, ստորագրենք, որ վաղը այնպես չլինի՝ 15 հատ թուրք գալիս է այստեղ, ի՞նչ ենք անելու։ Եթե Ադրբեջանը մեր վրա ոչ մի նկրտում չունի, խի՞ չի ուզում, որ մենք երաշխավոր ունենանք։ Գիտեք՝ ինչո՞ւ, ինքը տեղ է թողնում հետոյի համար»,- ասել է նա։

Նարեկ Կարապետյանը նշել է, որ Սյունիքն ու Մեղրին դատապարտված են լավ ապրելու. «Իմացեք, որ յուրաքանչյուր փոփոխության դեպքում, եթե մեր երկրում լինի ճիշտ ղեկավարություն, Սյունիքի մարդիկ հաստատ լավ են ապրելու, որովհետև այն հնարավորությունները, այն հարստությունը և այն սահմանը, որ ունի Մեղրին ու Ագարակը, ինչպես նաև այդ բնությունը, չեն կարող թույլ տալ, որ մարդիկ վատ ապրեն։

Մեղրիի ամբողջ միրգը արտադրվում է այստեղ, և ընդհանրապես այդ կլիման բացառիկ է Հայաստանի համար։ Երեք միլիոնանոց Հայաստանը Մեղրիի նման գոտի չունի։ Գյուղացին պետք է կարողանա իմանալ, թե իր բերքը նվազագույն ինչ գնով է վաճառվելու։

Եթե մթերումը կազմակերպենք կայանների միջոցով, և ամեն շրջան ունենա իր կայանը, ապա ամբողջ շրջանից բերքը կհավաքվի, կկնքվեն մեծ պայմանագրեր, և հնարավորություն կլինի գները բարձրացնելու։

Դուք կարող եք վստահ լինել՝ ամբողջ Եվրասիական տնտեսական միություն շուկայի միակ սահմանը Իրանի հետ սա է, բայց Հայաստանը երբեք ամբողջությամբ չի օգտագործել այդ հնարավորությունը։ Հայաստանն ու Վրաստանը կարող են դառնալ տարանցիկ ուղի Պարսկաստանից դեպի Ռուսաստան։

Ամեն տարի նրանց շրջանառությունը գրեթե 1 միլիարդ դոլարով ավելանում է։ Մյուսը՝ գազ ենք բերելու նրանցից, էլեկտրաէներգիա ենք տալու, նավթ ենք բերելու։ Դուք չեք պատկերացնի, թե ինչպիսի շարժ է սկսվելու այս տարածքում»,- նշել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամը:

 

Նմանատիպ նյութեր

ՀՀ ԱԳՄԱ մամուլի խոսնակը պաշտոնական հաղորդագրության մեջ օգտագործել է Իրանի նախկին դրոշը. Արեգա Հովսեփյան

ՀՀ ԱԳՄԱ մամուլի խոսնակը պաշտոնական հաղորդագրության մեջ օգտագործել է Իրանի նախկին դրոշը. Արեգա Հովսեփյան

«ՀՀ ԱԳՄԱ (նույն ինքը` ԱԳՆ) նախարարության պաշտոնյան, գրառում անելով նախարարի`Իրանի Իսլամական Հանրապետությումն նախատեսվող այցի մասին, օգտագործում է Իրանի նախկին դրոշը, որի նկատամաբ Իրանում կա խիստ զգայուն վերաբերմունք. այն կիրառվում էր մինչև հեղափոխությունը և այսօր...

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների սիրելի՛ ներկայացուցիչներ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։ Դարեր...

Հայաստանի և Ադրբեջանի հետ անհրաժեշտ է իրականացնել սահմանների դելիմիտացիա-դեմարկացիա․ Կոբախիձե

Հայաստանի և Ադրբեջանի հետ անհրաժեշտ է իրականացնել սահմանների դելիմիտացիա-դեմարկացիա․ Կոբախիձե

Մենք բարեկամական հարաբերություններ ենք պահպանում Ադրբեջանի և Հայաստանի հետ, և անհրաժեշտ է աշխատել երկու երկրների հետ սահմանների սահմանազատման և սահմանազատման ուղղությամբ։ Ըստ APA-ի վրացական բյուրոյի, այս մասին «Իմեդի» հեռուստաալիքի «Բաց օդ» հաղորդման ժամանակ...

Պայքարում են, որ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ ոտքը փրկեն

Պայքարում են, որ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ ոտքը փրկեն

Պայքարում են, որ ոտքը փրկեն, Անի Ավետիսյանին դեռ 3 վիրահատություն է սպասվում, այս մասին Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում հայտնել է ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ քույրը` Արփի Ավետիսյանը։ «Քրոջս առողջական վիճակը բարդ է, ինչքան էլ փորձում են ներկայացնել, թե իբր...

Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու

Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին ընդառաջ ՀՐԱՏԱՊ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԴԻՄՈՒՄ–նամակով դիմել եմ ԵԱՀԿ ԽՎ՝ Բաքու մարդասիրական այց կազմակերպելու պահանջով։ Առաքելությունն ամբողջությամբ համահունչ է խաղաղության համագործակցությունը խրախուսող, հակամարտությունների խաղաղ կարգավորմանն...