Սեփական փորձի վրա չսովորեց, որովհետև սխալների գինն ինքը չի տվել, ժողովուրդն է տվել․ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին

10 Մայիսի, 2026

«Ձեր կարծիքով` ի՞նչն է ամենից հզոր ուսուցիչը յուրաքանչյուր մարդու համար։ Ճիշտ եք, սեփական փորձը։ Երեխան երկու-երեք տարեկանից սկսում է սեփական փորձով, սեփական փորձի վրա սովորել: Եվ այդ ուսուցումն ամբողջ կյանքի ընթացքում է տևում: Ինչի՞ համար եմ ես այստեղից սկսում: Դու կարող ես ուրիշի փորձից էլ սովորել, բայց սեփական փորձն ուղղակի բետոնացված մնում է մարդու ուղիղում, և՛ լավ փորձը, և՛ բարդությունները, դժվար փորձը: Եվ հետաքրքիր է՝ ո՞նց եք վերաբերվում այն մարդկանց, որոնք նույնիսկ սեփական փորձի վրա ոչինչ չեն սովորում: Երևի համարում եք անլուրջ մարդիկ, չէ՞․ եթե մարդ նույնիսկ սեփական փորձի վրա բան չի սովորում: Հիմա մենք ունենք նաև մեր կոլեկտիվ փորձը, մեր ընդհանրացված փորձը: Եվ ունենք մի առաջնորդ այսօր, որը սեփական փորձի վրա ոչինչ չի սովորել»,- Մարտունի քաղաքում քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Զարմանալի բան է ինձ համար, ժողովուրդ ջան, ո՞նց կարող է մարդ այդ տարիքում սեփական փորձից ոչինչ չսովորել։ Պարզ պատասխան․ որովհետև իր սխալների գինը ինքը չի տվել։ Այդ սխալների գինը տվել է մեր ժողովուրդը՝ 5000 երիտասարդի կյանքով, 12․000 վիրավորվածի կյանքով, 150․ 000 ունեզրկված մարդկանց տառապանքներով և կորցրած հսկայական հողերով:

Լավ, հիմա այդպիսի մարդ է, նա սեփական փորձի վրա չսովորեց, որովհետև գինը ուրիշներն են տվել, ժողովուրդն է տվել այդ գինը․ հիմա մեր ժողովուրդը այս փորձի վրա մի բան պիտի սովորի՞, թե՞ չպիտի սովորի։ Եվ ամենից լավ դասը լինելու է հունիսի 7-ը, ամենից մեծ քննությունն է լինելու՝ մենք վերջապես, որպես ժողովուրդ, մեր փորձից եզրակացություններ անո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Որ չի կարելի դատարկախոս մարդու առաջնորդ ընտրել, չի կարող սուտասանը երկիր ղեկավարել։ Չի կարող մարդ, որը չունի կարմիր գծեր, սկզբունքներ, չունի հարգանք իր սեփական պատմության նկատմամբ, եկեղեցու նկատմամբ, չի կարող առաջնորդել ժողովուրդ, որովհետև ինքն այդ ժողովուրդը դարձնելու է իրեն նման։ Ինքը չի հանդուրժում մեր ժողովրդի մոտ սկզբունքային մարդկանց, որովհետև սկզբունքային մարդը իր առջև կանգնած՝ միշտ հուշում է իրեն, որ ինքը անսկզբունքային․․․ քիչ մնաց՝ այլ կարգի արտահայտություն անեի։ Բայց դուք հասկացաք, որ սկզբունքային, պարկեշտ, կարմիր գծեր ունեցող մարդն այս մարդու համար ոնցոր ցուլի համար կարմիր փալաս լինի»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Ելույթը՝ տեսանյութում։

Ռոբերտ Քոչարյանի ելույթի մյուս հատվածը՝ այստեղ։

Նմանատիպ նյութեր

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ․ Փեզեշքիան

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ․ Փեզեշքիան

Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Նա նշել է, որ Օմանը կիսում է Թեհրանի դիրքորոշումը՝ Հորմուզի նեղուցը Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի դրույթների հիման վրա կառավարելու...

Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Բաքվին քննադատող ռեպորտաժի պատճառով

Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Բաքվին քննադատող ռեպորտաժի պատճառով

Բաքվում Լեհաստանի դեսպան Պավել Ռադոմսկին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել TVP World-ով հեռարձակված հանրապետության մասին քննադատական ​​ռեպորտաժի կապակցությամբ։ Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի արտաքին գործերի...

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Վրաստանի Իմերեթի նահանգում ուժեղ անձրևներից հետո տներ, ճանապարհներ և կամուրջներ են վնասվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը։ Հաղորդվում է, որ Բագդաթիի մունիցիպալիտետում ջուրը դուրս է եկել ափերից՝ վնասելով...

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ կապված իշխանությունների կողմից ճնշման հետ։ Ռուս-հայկական միջազգային «Լազարևյան ակումբի» խորհրդի համակարգող, Ռուսաստանի Պետական ​​դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Մոսկվայի պատրիարքարանի...

Ռուսաստանում զnրահավաքի ծրագրեր չկան․ Մեդվեդև

Ռուսաստանում զnրահավաքի ծրագրեր չկան․ Մեդվեդև

Ռուսաստանում զորահավաքի ծրագրեր չկան, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը բավարար թվով պայմանագրային զինծառայողներ...