Իմ դիմացի շենքում գտնվող առ ոչինչները փորձեցին ևս մեկ անգամ իրենց քաղաքական ճղճիմությունը ցույց տալ՝ չտրամադրելով այս դահլիճը, կարծելով թե մենք ձախողելու ենք, բայց ձեր ներկայությունը արդեն իսկ ապացուցում է, որ մենք մեր նպատակին հասնելու ենք։ Այս մասին Մարտունու բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։
«Ձեր հետ անմիջական քննարկումներով մշտապես վեր ենք հանել մեր համայնքին հուզող խնդիրները և դրանք մեր անունից պարբերաբար բարձրաձայնել եմ հնարավոր բոլոր եղանակներով: Ազգային ժողովի ամբիոնից պահանջել եմ շուտափույթ լուծումներ մատնանշելով մեր հազարավոր գյուղացիներին հուզող խնդիրները և դրանք լուծելու վրա վերաբերյալ հենց իրենց խոստումները և մեր տեսլականները: Խոստացել է ներդնել գյուղատնտեսական ամբողջական ապահովագրման ծրագիր: Ամբողջությամբ ձախողված է, չկա: Գյուղացու եղած խնդիրները գնալով ծանրանում են․ մթերում և իրացում, ոռոգման ջրի բարձր սակագներ, դիզվառելիքի, որակյալ սերմերի, պարատանյութների, թունաքիմիկատների, առանց այն էլ բարձր գների շարունակական աճ, անվտանգային պարզ խնդիրներ և այլն: Սա է պատճառը, որ մշակվող ցանքատարածություններն ու անասնագլխաքանակը, հատկապես լեռնային և սահմանամերծ բնակավայրերում օր-օրի կրճատվում է անգամներով»,- նշեց նա։
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջը որևէ պատասխանատու կառույց բացատրելու ա՞՝ ոնց ա զինված ադրբեջանցին եկել, խորացել թիկունք։ Ո՞նց ա եղել, որ մի քանի օր չեն բռնել։ Ոնց ա եղել, որ թաքցրել են, որ երկրում զինված թշնամի ա պտտվում։ Ո՞նց ա...
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության...
Ուկրաինայի և ԱՄՆ-ի համատեղ հիմնադրամը կնքել է առաջին համաձայնագիրը կարևոր նշանակություն ունեցող օգտակար հանածոների ոլորտում։ Սկզբնական փուլում ներդրումները կուղղվեն հազվագյուտ հողային տարրերի, ուրանի, բերիլիումի և ցիրկոնիումի արդյունահանման նախագծերին։ Նախագիծը...
«Անկախությունից առաջ՝ շուրջ յոթանասուն տարի, ապրել ենք Խորհրդային միությունում, որն իր էությամբ եղել է աթեիստական պետություն։ Խորհրդային Հայաստանում հավատացյալ բառն ունեցել է բացասական ընկալում, որովհետև նրանք, ովքեր հավատում էին Աստծուն, ըստ էության, մերժվում էին...
Սեպտեմբերի 23-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ոստիկանության բաժին է դիմել Տավուշի մարզի բնակավայրերից մեկի բնակիչ 43-ամյա Ա․ Խ․-ն և հայտնել, որ իր որդին՝ 13-ամյա Է․ Խ․-ն, սեպտեմբերի 22-ին դպրոցում գնացել է դասասենյակ, որպեսզի...