Այս հողի վրա հարևանը աչք ունի․ Դուք հնարավորություն ունեք դա փոխելու հունիսի 7-ին․ Ռոբերտ Քոչարյան 

10 Մայիսի, 2026

«Հասկանում եմ, որ պատերազմում պարտվելուց հետո երևի սա այն տարածքն է, որը ամենամեծ պրոբլեմները ունեցավ և այդ խնդիրները շարունակվում են մինչ այսօր: Խնդիրները ձեր և՛ անվտանգային են, և՛ տնտեսական: Ամենավտանգավորը, գիտե՞ք այն է, որ այս տարածքի վրա, այս հողի վրա հարևանը աչք ունի: Երբ ասում է՝ Արևմտյան Ադրբեջան, այս տարածքները ի նկատի ունի: Երբ ասում է՝ Սևանը, իրենց Գյոյչա լիճն է, այս տարածքները իր մտքում են: Ուրեմն այդ առումով մենք պետք է հասկանանք, եթե սխալ կողմնորոշվենք, եթե չհասկանանք, թե ինչ է կատարվում աշխարհում, եթե չհասկանանք, թե աշխարհում այդ կատարվածի մեջ մեր տեղը ինչպես մենք պետք է գտնենք, իսկապես ևս մեկ փորձանք կարող ենք ունենալ:

Երեկ Հայաստանի վարչապետը ասաց մի բան, որ արցախյան շարժումը ճակատագրական սխալ էր և հողերը, Արցախը ընդհանրապես հայության հետ կապ չեն ունեցել: Ավելի մեծ հիմարություն, անկեղծ ասած դժվար է ուղղակի հորինել, բայց, այնուամենայնիվ, մենք հասել ենք այն հանգրվանին, երբ հանգիստ այդպիսի արտահայտություններ են անում, և հետո ևս հնարավորություն ունեն շփվելու ժողովրդի հետ: Իմ ուղղում սա չի տեղավորվում»,- այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, Գեղամասարում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»

Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին Հայաստանի մի շարք բնակավայրերում՝ հատկապես Երևանում և հարակից մարզերում, խմելու ջրի հետ կապված առաջացած իրավիճակը հերթական անգամ ցույց տվեց, որ ջրամատակարարումը միայն կենցաղային ծառայություն չէ, այլ հանրային առողջության,...

Ի՞նչ ունեցվածք ունի Արմավիրի ՔՊ-ական համայնքապետ Վարշամ Սարգսյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի Արմավիրի ՔՊ-ական համայնքապետ Վարշամ Սարգսյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու նաև Արմավիրի մարզի Արմավիր և Արաքս համայնքներում։ Այս ընտրությունների նախաշեմին «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի անցած...

Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»

Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Այս աշունը բավական ակտիվ է լինելու հատկապես ՏԻՄ ընտրությունների առումով: Անցած կիրակի օրը ընտրություններ կայացան Արմավիրի մարզի Ֆերիկ, Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Կոտայքի մարզի Արզնի խոշորացված համայնքներում: Իսկ ահա հոկտեմբերի 25-ին ՏԻՄ...

«Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները». «Հրապարակ»

«Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը մեզ պատմեց, որ օրերս ՊՆ-ից իրենցից մի քանիսը զանգեր են ստացել: ՊՆ ներկայացուցիչը ծնողներին հարցուփորձ է արել, թե որ ծնողն ունի իր անունով բնակարան, որը՝ ոչ: Մեր զրուցակիցն ասաց՝ խոսակցություններ կան,...

Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո. «Ժողովուրդ»

Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հանրության հետ շփվելու նոր ձևաչափ է մշակել։ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետը մտադիր է շաբաթ և կիրակի օրերին անակնկալ այցեր իրականացնել Երևանի տարբեր վարչական շրջաններ, ինչպես նաև մարզերի...