ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երեք թեկնածուի գրանցումը

7 Մայիսի, 2026

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 7-ի արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երեք թեկնածուի գրանցումը։ Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պատգամավորի թեկնածուները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, ինչպես նաև քվեարկության օրվանից հետո՝ դիմում ներկայացնելու դեպքում իրավունք ունեն հանելու իրենց թեկնածությունը: Ինքնաբացարկի մասին դիմումը վավերացվում է նոտարական կարգով, կամ թեկնածուն ինքնաբացարկի մասին իր դիմումը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում:

ԿԸՀ-ն ստացել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Արմեն Սոկրատի Փամբուխչյանի, Արմեն Ալիկի Գրիգորյանի և «Բոլորին դեմ եմ» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Դավիթ Սերժիկի Պետրոսյանի ինքնաբացարկի դիմումները։ Դիմումները նոտարական կարգով վավերացված են եղել։

Նմանատիպ նյութեր

Եթե ՌԴ-ի վրա ուղղակի հարձակում տեղի ունենա, բոլոր առկա զենքերի կիրառումը  անմիջապես կդրվի օրակարգում. Պուտին

Եթե ՌԴ-ի վրա ուղղակի հարձակում տեղի ունենա, բոլոր առկա զենքերի կիրառումը անմիջապես կդրվի օրակարգում. Պուտին

Եթե ​​Ռուսաստանի վրա ուղղակի հարձակում տեղի ունենա, բոլոր առկա զենքերի կիրառումը անխուսափելիորեն և անմիջապես կդրվի օրակարգում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Արտգործնախարարության հայտարարությունը Կալինինգրադը, այդ թվում՝ միջուկային զենքով պաշտպանելու...

Իշխանությունները բանակցում են «ինչ տանք, երբ տանք» սկզբունքով․ Վրույր Այվազյան

Իշխանությունները բանակցում են «ինչ տանք, երբ տանք» սկզբունքով․ Վրույր Այվազյան

  ԵԽԽՎ դիտորդական առաքելության՝ Հայաստանի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցում արձանագրվել են վարչական ռեսուրսի չարաշահումներ, անհավասար պայմաններ, ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումներ, ինչպես նաև ընդդիմադիր ուժի ձայների փոշիացում՝...

Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող

Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող

Լրագրող Ազա Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկու օր Հայաստանի տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի զինվոր կա, իսկ իշխանությունը գիտի , բայց սահմանամերձ տարածքների բնակչությանը չի տեղեկացնում նման վտանգի մասին։ Երկու օր անց ադրբեջանցի զինվորը հարձակվում է հայ...

Ինչո՞ւ է ԱԱԾ-ն լռել զինված ադրբեջանցու՝ օրեր շարունակ Հայաստան ներխուժած լինելու մասին․ «Կարճ ասած»

Երկար-բարակ խաղաղությունից էր խոսում մարդամեկը կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 1-ի նիստում։ Մի քանի օր առաջ էլ ՄԱԿ-ի ամբիոնից էր խոսում անշրջելի խաղաղությունից։ Դրանից առաջ շնորհակալություն էր հայտնում Ալիևին։ Այսօր...

Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան»

Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դեռևս ամիսներ առաջ ահազանգում էր այն վտանգի մասին, որ գործող իշխանությունների վարած կործանարար քաղաքականության պատճառով ադրբեջանցիները կարող են անարգել, առանց որևէ խոչընդոտի ներթափանցել Հայաստանի սուվերեն տարածք։ Այն, ինչի մասին...