Զելենսկուն օգտագործում են որպես հարվածային գործիք Թրամփի դեմ․ Մեդվեդչուկ

5 Մայիսի, 2026

Գլոբալիստներն արհեստականորեն ուռճացնում են Վլադիմիր Զելենսկու նշանակությունը և նրան օգտագործում են որպես հարվածային գործիք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, նման կարծիք է հայտնել «Այլ Ուկրաինա» շարժման ղեկավար, երկրում արգելված «Ընդդիմադիր հարթակ — Հանուն կյանքի» կուսակցության նախկին առաջնորդ Վիկտոր Մեդվեդչուկը։

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ արևմտյան լրատվամիջոցներում «տեղեկատվական արշավ է ընթանում այն մասին, թե Զելենսկին անտեսում է Թրամփին և պատրաստվում է ավարտել պատերազմն առանց նրա միջնորդության»։

«Այսպիսով, արյունոտ ծաղրածուն, ինչպես և սպասվում էր, գլոբալիստների կողմից օգտագործվում է որպես հարվածային գործիք Թրամփի դեմ։ Նրան դիտավորյալ ներկայացնում են որպես ինքնուրույն կերպար, որն ի վիճակի է միայնակ գլուխ հանել այն աղետից, որի մեջ երկիրը նետել է իր հանցավոր քաղաքականությունը։ Սակայն Զելենսկու նշանակության արհեստական ուռճացումը ոչ այլ ինչ է, քան նրա համակարգողների հիստերիան՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի հարաբերությունների սրման ֆոնին», — պարզաբանել է քաղաքական գործիչն իր հոդվածում, որը տեղադրվել է շարժման կայքում։

Մեդվեդչուկի խոսքով՝ այն «ցինիկ ստի ֆոնին, թե Զելենսկին ուղղակի ողողված է ուկրաինական արտադրության զենքով», հայտնվում են հաղորդագրություններ, որ Վաշինգտոնը զգուշացրել է եվրոպական դաշնակիցներին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիային, Լեհաստանին, Լիտվային և Էստոնիային, ամերիկյան զենքի մատակարարումների հնարավոր տևական ուշացումների մասին, քանի որ երկիրը փորձում է համալրել Իրանի հետ պատերազմի հետևանքով սպառված պաշարները։ «Ավելին՝ Reuters-ը հայտնել է, որ ԱՄՆ-ը որոշել է Գերմանիայից դուրս բերել շուրջ 5 հազար զինվորական, ինչպես նաև կրճատել ռազմական ներկայությունը Եվրոպայում մինչև 2022 թվականի մակարդակը։ Այսպիսով, Վաշինգտոնը որոշել է պատժել Եվրոպային՝ Իրանի հետ պատերազմում աջակցության բացակայության համար», — հավելել է նա։

Նմանատիպ նյութեր

Ուկրաինային ևս 6,1 միլիարդ եվրո կհատկացվի Եվրահանձնաժողովի կողմից

Ուկրաինային ևս 6,1 միլիարդ եվրո կհատկացվի Եվրահանձնաժողովի կողմից

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Ուկրաինային 6,1 միլիարդ եվրո հատկացնելու որոշմանը՝ սպառազինություն ձեռք բերելու համար։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ։ «Ուկրաինայի Անկախության օրը Եվրոպան իր անսասան և գործնական աջակցությունն է ցուցաբերում։...

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը․ նա նեղվում էր, որ պատարագի ժամանակ աղոթք է հնչում Արցախի համար։ «Տե՛ր, պահի՛ր ու պահպանի՛ր Արցախն ու արցախահայերին։ Թող նզովյալ լինեն...

Ասիմ Մունիրը մեկնում է Իրան՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների վերսկսմանը նպաստելու նպատակով

Ասիմ Մունիրը մեկնում է Իրան՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների վերսկսմանը նպաստելու նպատակով

Իսլամաբադը հերթական փորձն է ձեռնարկում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցությունները վերսկսելու ուղղությամբ․ Պակիստանի զինված ուժերի ղեկավար Ասիմ Մունիրը մեկնում է Թեհրան։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնը պատրաստվում է հայտարարել Իրանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցների...

Ոստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե

Ոստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե

Գլխավոր դատախազի որոշմամբ՝ Քննչական կոմիտեում Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության կատարումը հանձնարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեին: Այս մասին  yerevan.today–ին հայտնեցին...