Ո՞վ է Ջևդեթ Յըլմազը. Վարուժան Գեղամյան

4 Մայիսի, 2026

Այսօր՝ մայիսի 4-ին Հայաստան է ժամանել Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, ով Երևանում մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին:

«Թուրքական պաշտոնական մեդիաները, ինչպես նաև որոշ ազդեցիկ զլմ-ներ Յըլմազի այցը ներկայացնում են որպես «այս մակարդակում առաջին այց»։ Այս ձևակերպումը թուրք գործչի այցին հաղորդում է որոշակի պատմականություն և մատուցվում որպես հայ-թուրքական երկխոսության շրջանակներում «կարևոր ու նոր շրջափուլ նախանշող քայլ»։

Սակայն ինչքանով է դա այդպես և ընդհանրապես ո՞վ է Ջևդեթ Յըլմազը»,-գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Նա մանրամասնում է՝ Թուրքիայի փոխնախագահի պաշտոնը ստեղծվել է 2018 թ., երբ երկիրը վերջնական անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգից դեպի նախագահական համակարգ։ Հետևաբար զուտ փաստական տեսանկյունից Յըլմազի այցն իր տեսակի մեջ առաջինն է։ Սակայն նա ամենևին էլ 1991 թ. ի վեր Հայաստան այցելած ամենաբարձրաստիճան թուրք պաշտոնյան չէ։ Բավական է հիշել, որ 2013 թ. դեկտեմբերին Հայաստան էր այցելել Թուրքիայի արտգործնախարար, ազդեցիկ գործիչ Ահմեթ Դավութօղլուն, որը սրանից մեկ տարի անց զբաղեցրեց Թուրքիայի վարչապետի պաշտոնը, իսկ դրանից ավելի վաղ՝ 2008 թ. սեպտեմբերին աշխատանքային այցով Երևանում էր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։ Վերջինիս այցը իսկապես պատմական էր ոչ միայն ֆորմալ՝ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հանգամանքով, այլև Գյուլի՝ թուրքական քաղաքական դաշտում ունեցած իրական կշռով և այդ ժամանակ ընթացող հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտության» ծավալներով։

Ի տարբերություն Ա. Գյուլի կամ Ա. Դավութօղլուի՝ Յըլմազը համարվում է Էրդողանից լիարժեք կախյալ, առանց սեփական քաղաքական հետագծի և ինքնուրույն կշիռ չունեցող գործիչ։ Ուստի այս իմաստով Յըլմազի երևանյան այցը դժվար է գնահատել որպես պատմական կամ, առավել ևս, շրջադարձային իրադարձություն։ Ավելորդ չէ նկատել նաև, որ միայն վերջին տարվա ընթացքում Հայաստանը շատ ավելի բարձր մակարդակի ներկայացվածությամբ այցեր է ունեցել Թուրքիա (ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը 2025 թ. հունիսին, իսկ ԱԺ նախագահ Ա. Սիմոնյանը 2026 թ. ապրիլին աշխատանքային այցով Ստամբուլում էին), ինչին ի պատասխան թուրքական կողմի այցը հնարավոր չէ դիտարկել որպես համահավասար։ Այս տեսանկյունից ավելորդ չէ հիշեցնել, որ վարչապետ Ն. Փաշինյանը անձամբ էր նախագահ Էրդողանին հրավիրել Երևան. «Առաջին անգամ աշխատանքային այցով եղել եմ Թուրքիայում, և այցը շատ հաջող եմ համարում: Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանին հրավիրել եմ մասնակցելու 2026 թվականի մայիսին Երևանում կայանալիք գագաթնաժողովին: Հույս ունեմ, որ այդ հրավերը կընդունվի»։ Թե՛ Էրդողանը, թե՛ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը մերժել են այդ հրավերը՝ այս առումով պահպանելով վերջին տասնամյակների օրինաչափությունը։

Յըլմազն ու հայկական օրակարգը

Բացի ընդհանուր խորհրդաժողովից, Երևանում այցի շրջանակներում նախատեսվում են Յըլմազի երկկողմ հանդիպումներն ու բանակցությունները Նորվեգիայի վարչապետի, Ռումինիայի նախագահի, Վրաստանի վարչապետի հետ։ Ըստ թուրքական մեդիաների՝ նաև սպասվում է երկկողմ հանդիպում ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի հետ։ Հանդիպման օրակարգի մասին ոչինչ հայտնի չէ, սակայն հաշվի առնելով այն փաստը, որ բուն խորհրդաժողովի հայտարարված թեմաներից մեկը հաղորդակցություններն են (connectivity), իսկ ինքը Յըլմազը հաճախ է խոսում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, ապա բացառված չէ, որ թուրք գործչի օրակարգում կլինի նաև այդ հիմնախնդրի թուրքական տեսլականի բարձրաձայնումը։

Պետք է նշել, որ Թուրքիայի փոխնախագահ Ջ. Յըլմազը այդ պաշտոնում 2023 թ. հունիսին նշանակվելուց ի վեր մշտապես հանդիսանում է Ադրբեջանի հետ Անկարայի հարաբերությունների համար հիմնական պատասխանատուներից մեկը, իսկ իր հռետորաբանությունը հիմնվում է երկու երկրների հարաբերությունների շրջանակում հաստատված պաշտոնական քարոզչական խոսույթների վրա։

Դրանցից գլխավորը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է, որի վերաբերյալ իր անդրադարձերում Յըլմազը պարբերաբար հիշատակում է այդ նախագծի կապը «Թյուրքական աշխարհի» հետ։ Այսպես, Թուրքիայի խորհրդարանում 2024 թ. հոկտեմբերի 31-ին 2025 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նա նշել է, որ ««Զանգեզուրի միջանցքը» Կովկասի և թյուրքական հանրապետությունների հետ կապվելու մասով շատ արժեքավոր է։ Շատ-շատ արժեքավոր է Թուրքիայի հաղորդակցությունների համար, քանի որ կա երկար ժամանակ չօգտագործված պոտենցիալ»։ Իսկ 2025 թ. սեպտեմբերին Բիշքեկում «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ) անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների և փոխնախագահների հանդիպմանը Յըլմազը հայտարարել է, որ ««Զանգեզուրի միջանցքի» բացմամբ Հարավային Կովկասում ի հայտ եկող նոր լոգիստիկ ցանցերը ոչ միայն թյուրքական աշխարհը կդարձնեն տարածաշրջանային առևտրի կենտրոն, այլև կբարձրացնեն նրա ռազմավարական դերը էներգետիկ անվտանգության տեսանկյունից»: Նույն տարվա դեկտեմբերին Յըլմազը խորհրդարանում իր ելույթի ընթացքում դարձել բնորոշել է «Զանգեզուրի միջանցքը» որպես «թյուրքական հանրապետությունների հետ ուղիղ կապ ապահովող» ծրագիր։ Նմանատիպ հայտարարությունները բազմաթիվ են, որոնցում աչքի է ընկնում «միջանցքի» համաթյուրքականության կարևորության շեշտադրումը։

Նմանատիպ նյութեր

Հայաստանը չի ապահովել հոր և դստեր վերամիավորումը․ ՄԻԵԴ-ը խախտում է արձանագրել․ Hetq.am

Հայաստանը չի ապահովել հոր և դստեր վերամիավորումը․ ՄԻԵԴ-ը խախտում է արձանագրել․ Hetq.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ ներկայացված գործով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում (Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք)։ Դատարանի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունները բավարար և արագ...

Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազություն

Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազություն

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին։ 1lurer.am-ին գերատեսչությունից փոխանցել են, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 14:17-ին ՀՀ ներքին գործերի նախարարության 112 ՕԿԿ Սյունիքի բաժանմունքում ահազանգ է ստացվել քաղաքացուց այն մասին, որ...

Միրզոյանն ու ԱՄՆ պաշտոնյան մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ

Միրզոյանն ու ԱՄՆ պաշտոնյան մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության...

Ադրբեջանցի զինծառայողի կրшկոցից վիրшվորված կնոջը տեղափոխել են Երևան․ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրшկոցից վիրшվորված կնոջը տեղափոխել են Երևան․ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը տեղափոխեցին Երևան: «Կնոջ վիճակը կայուն է, գիտակցությունը տեղն է»,-հայտնել են Առողջապահության նախարարությունից։ Ավելի վաղ ԱԱԾ-ից հայտնել էին, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ...

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին. ՀՅԴ երիտասարդական միության հայտարարությունը

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին. ՀՅԴ երիտասարդական միության հայտարարությունը

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնակավայր ու կրակ արձակում ՀՀ քաղաքացու վրա։ Եվ սա այն դեպքում, երբ ԱԱԾ-ն խոստովանում է, որ օրեր շարունակ տեղյակ է եղել վտանգի մասին։ Այսպես է լինում, երբ ողջ ուժային համակարգը զբաղված է միայն...