Հայաստանը հետընթաց է գրանցել մամուլի ազատության ինդեքսում. «Հետք»

30 Ապրիլի, 2026

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2026» զեկույցը։ Ի տարբերություն նախորդ տարվա ցուցանիշի՝ 34-րդ հորիզոնական, Հայաստանը հետընթաց է գրանցել՝ աշխարհի 180 երկրների շարքում զբաղեցնելով 50-րդ հորիզոնականը։ Գրում է «Հետք»-ը:

Ընդ որում, հետընթացը գրանցվել է բոլոր 5 ցուցիչներով՝ Հայաստանի ցուցանիշը դասվել է «խնդրահարույց» կատեգորիայի ներքո։

Ինչպես նշում է իրավապաշտպան կազմակերպությունը, «չնայած Հայաստանն ունի բազմազան մեդիադաշտ, այն բևեռացված է»։ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունն ընդգծում է, որ Հայաստանում ապատեղեկատվության և ատելության խոսքի մակարդակն աննախադեպ է եւ պայմանավորված է «ներքաղաքական լարվածությամբ, երկրի սահմաններին անվտանգության խնդիրներով և Ռուսաստանի ու Եվրամիության միջև Հայաստանի բարդ իրավիճակով»։

Չնայած ցուցանիշների նվազմանը, Հայաստանը տարածաշրջանում շարունակում է առաջատարը լինել։ Վրաստանը զբաղեցրել է 135-րդ (նահանջելով շուրջ 27 հորիզոնականով), Թուրքիան՝ 163-րդ, Իրանը՝ 177-րդ, իսկ Ադրբեջանը՝ 171-րդ հորիզոնականները։ Ռուսաստանը մեկ հորիզոնականով նահանջել է՝ զբաղեցնելով 172-րդ տեղը, իսկ Միացյալ Նահանգները 57-րդ հորիզոնականից հայտնվել է 64-րդում։

Ինչպես և ակնկալվում էր, մամուլի ազատության ինդեքսում առաջատարը Հյուսիսային և Արևմտյան Եվրոպայի երկրներն են։ Առաջին հորիզոնականում, ինչպես նախորդ տարի, Նորվեգիան է։ Նրան հաջորդում են Նիդերլանդները, Էստոնիան, Դանիան, Շվեդիան և Ֆինլանդիան։ Վերջին հորիզոնականում դարձյալ Էրիթրեան է, որի ցուցանիշներն ավելի ցածր են, քան Հյուսիսային Կորեայինը։

Հիշեցնենք, որ 2024 թվականին Հայաստանը զբաղեցրել էր 49-րդ հորիզոնականը։

Լուսանկարը՝ indiaspend.com-ից

Նմանատիպ նյութեր

Կրեմլը պահանջել է, որ Ֆինլանդիան դուրս գա ՆԱՏՕ-ից․ BILD

Կրեմլը պահանջել է, որ Ֆինլանդիան դուրս գա ՆԱՏՕ-ից․ BILD

Աբու Դաբիում, Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բազմակողմ բանակցությունների ընթացքում, ռուսական պատվիրակությունը ոչ պաշտոնապես առաջ է քաշել «եվրոպական անվտանգության նոր կարգի» դրույթներ, որոնք վերաբերել են ոչ միայն Կիևին։ Կրեմլի ներկայացուցիչները պահանջել են, որ...

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին  հայտնում են Քննչական կոմիտեից։ Կոմիտեի փոխանցմամբ, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գլխավոր դատախազություն։ Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 1-ին տեղեկություններ են տարածվել,...

Աշոցքում ավագանու ընտրություններին մասնակցում է միայն ՔՊ-ն․ ի՞նչ գույք են հայտարարագրել նրանք․ «Հետք»

Աշոցքում ավագանու ընտրություններին մասնակցում է միայն ՔՊ-ն․ ի՞նչ գույք են հայտարարագրել նրանք․ «Հետք»

Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքում նոյեմբերի 29-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Աշոցքում ընտրելու իրավունք ունի 8900 անձ։ Այստեղ ավագանու ընտրություններին մասնակցող միակ քաղաքական ուժը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որն...

Ո՞ւմ ապօրինի գույքերն է թաքցնում դատախազությունը

Ո՞ւմ ապօրինի գույքերն է թաքցնում դատախազությունը

ՀՀ գլխավոր դատախազը մշտապես տարբեր առիթներով (հաճախ՝ նաև անառիթ) անդրադառնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործընթացներին։ Yerevan.Today-ն օրերս հարցում էր ուղարկել դատախազություն՝ մի քանի կոնկրետ հարցերի վերաբերյալ պատասխան ստանալու...

Հայաստանն ու Ադրբեջանը չեն միացել Դուբլինում ներկայացված հակառուսական փաստաթղթին

Հայաստանն ու Ադրբեջանը չեն միացել Դուբլինում ներկայացված հակառուսական փաստաթղթին

Հայաստանն ու Ադրբեջանը չեն միացել Դուբլինում ներկայացված հակառուսական փաստաթղթին։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ֆրանսիայի առաջարկած փաստաթուղթը սահմանում է եվրոպական անվտանգության հիմնական սկզբունքները և պարունակում է մեղադրանքներ Մոսկվայի հասցեին՝...