Ի՞նչ խղճով եք եկել ԱԺ․ Գեղամ Մանուկյանը՝ Աննա Վարդապետյանին 

29 Ապրիլի, 2026

«Ի՞նչ խղճով եք եկել ԱԺ»,- դիմելով Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ հարցրեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Պատգամավորը, ի թիվս այլ գործերի, խոսեց Բագրատ Սրբազանի գործի մասին, ընթերցեց նրա նամակը, որում մասնավորապես ասվում է․

«ա) 2025թ-ի հուլիսի 7-ին Գլխավոր դատախազը խորհրդարանի ամբիոնից և ապա Հանրային հեռուստատեսությամբ ասել է «քննության շրջանակներում փորձաքննություններ իրականացվում են, այդ թվում` ձայնային համընկումները ստուգելու նպատակով»
Հարցս. արդյո՞ք այդ, այսպես կոչված, «գաղտնալսումները» փորձաքննության ենթարկվե՞լ են, թե՞ ոչ, արդյո՞ք կարող եք ասել` դրանք մոնտաժվա՞ծ են, թե՞ ոչ, քարոզչական նպատակներով կեղծվա՞ծ են, թե՞ ոչ:
բ) Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ մեղադրական եզրակացության մեջ և դրանից դուրս գտնվող, այսպես կոչված, գաղտնալսումների շուրջ 50%-ի մասով գրված է «չի լսվում»: «Չի լսվում» քանի որ որևէ մեկ կառույցի կողմից միջամտությո՞ւն է եղել` այն միտումնավոր ջնջելու, թե՞ իսկապես չի լսվում:
Կանխավ նշեմ, որ երկու դեպքում էլ ակնհայտ է հանցանքի տարրը:
Առաջինի դեպքում առկա է հստակ հանցագործությունը, երկրորդի դեպքում` դարձյալ հանցագործություն է, որ գրեթե հավասարածավալ տեղեկությունը չի լսվում և առանց համապարփակ վերլուծության ու քննության մեղադրական եզրակացություն եք գրել անմեղ մարդկանց նկատմամբ:
գ) Ինչի՞ն է վերաբերվում հանրահայտ «2 հոգու գյուլլելու և 15 հոգու բանտ դնելու» այդքան չարչրկված արտահայտությունը, արդյո՞ք այն առնչություն ունի ձեր բնութագրած ահաբեկչության հետ, որն այնքան մեծ սիրով և ջանասիրությամբ դարձրեցիք որպես այս գործի առանցքը, որի մասին առանց վարանելու Հանրայինով խոսել է նաև ձեր վարչապետը:
դ) Արդյո՞ք ճիշտ են «ավտոբուսներ վառելու» մեղադրանքները, որ մեծ ծավալով շրջանառության մեջ է դրվել թե’ խորհրդարանի ամբիոնից, և թե’ Հանրային հեռուստատեսությամբ և այլ միջոցներով: «Աստղիկները» գտա՞ք, ինչպես խոստացել էիք:
ե) 2025թ-ի նոյեմբերի 5-ին Քննչական կոմիտեի ղեկավարը հայտարարել է, որ «առկա է իմ ձեռքով գրված ահաբեկչության պլան» անունով ինչ-որ թուղթ:
Հարցս. ի՞նչ լեզվով է գրված այդ թուղթը, ի՞նչ է դրա բովանդակությունը, արդյո՞ք այն ենթարկվել է դատաձեռագրաբանական փորձաքննության և արդյո՞ք դա իմ ձեռագիրն է
Հուսամ` այս անգամ, ինչպես նշեցի, քաջություն կունենաք ուղիղ և հստակ պատասխանելու վերոնշյալ հարցերին և ինքներդ ձեզ կփորձեք ազատագրել կեղծիքի և ստի բեռից:
Իմիջիայլոց ասեմ, որ գրված կեղծիքի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե և ո՜վ զարմանք… այն վարույթ չի ընդունվել: Այսինքն` այս լուրջ մեղադրանքով անգամ հարկ չեն համարել քննություն անցկացնել և պարզել, որ մենք «զրպարտում ենք» խեղճ և անմեղ, արդարամիտ մարդկանց:
Ամփոփեմ. եթե այս անգամ ևս հատուկ և ուղիղ բացատրություն չտրվի Գլխավոր դատախազի և Քննչական կոմիտեի ղեկավարի կողմից, ապա վերստին կհաստատեք, որ դուք պարզապես կեղծիք գործած, զրպարտիչ, հանցագործներ եք, որոնք պարզապես քաղաքական նպատակահարմարության և հրահանգավորման պատճառով 18 հոգու կյանքը, պատիվն ու հեղինակությունն եք ցանկացել վնասել, որն անշուշտ չի հաջողվել և չի էլ հաջողվի:
Հայրենիքի կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ Ըստ Փաշինյանի, «Ալիևն անձնական զրույցներում հաստատել է, որ Բաքուն ընդունում է [սահմանադրության փոփոխության] հարցի ներքին բնույթը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում»:...

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. սա նրանց երրորդ զրույցն էր վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Զրույցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և...

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Փաշինյանը Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ «Արցախ» անվան օգտագործումը չի խանգարում Ադրբեջանին օգտագործել «Բասարգեչար» անվանումը՝ Վարդենիսի անվան ադրբեջանական տարբերակը։ «Մենք կարող ենք ինչքան ուզում ենք «Արցախ» ասել. առավոտյան...

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը․ «Մոսկվա ժամանելուց առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը պնդել է, թե ռուսական կողմը, իբր, ոչինչ չի արել 2020 թվականի աշնանը ԼՂ հակամարտության սուր փուլի ընթացքում։ Մեջբերենք նրա խոսքերը. «Ես...

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է․ «Նոյեմբերի 4-ին և 6-ին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի մի քանի պատգամավորների և հանձնաժողովի փորձագետների հետ այցելել եմ Երևանի կենտրոն, Աբովյան, Սևան, Նուբարաշեն և Արմավիր...