Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտ. ինչ բանտային հաստատություն է այն

28 Ապրիլի, 2026

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ գործարար Ռուբեն Վարդանյանը տեղափոխվել է Բաքվի  Ումբակի բանտ։ Տեղեկությունը NEWS.am-ին հայտնել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ նշելով, որ այդ մասին տեղեկություն ունի Վարդանյանի ընտանիքից։

Ըստ Սահակյանի՝ Վարդանյանը Ազգային անվտանգության ծառայության ենթակայության տակ գտնվող քննչական մեկուսարանից տեղափոխվել է Արդարադատության նախարարության ենթակայության քրեակատարողական հիմնարկ։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այդ նույն հաստատություն են տեղափոխվել նաև այլ հայ գերիներ։

ArmLur.am-ը, ստանալով այս տեղեկությունը, փորձեց հասկանալ՝ ինչ բանտային հաստատություն է Ումբակը և ինչ պայմաններ են այնտեղ։

Ադրբեջանական պաշտոնական աղբյուրների համաձայն՝ Ումբակի բանտային համալիրը նորակառույց է և շահագործման է հանձնվել 2023 թվականին։ Այն ներկայացվում է որպես միջազգային չափանիշներին համապատասխանող, խառը ռեժիմով բանտային հաստատություն, որը բաղկացած է երկու հատվածից՝ պատժի կրման հիմնարկից և նախաքննական մեկուսարանից։ Հիմնարկում պահվում են ծանր և այլ հանցագործությունների համար ազատազրկված դատապարտյալներ, իսկ մեկուսարանում՝ մեղադրյալներ։

Նույն աղբյուրների համաձայն՝ համալիրի ընդհանուր տարողունակությունը կազմում է շուրջ 1300 մարդ, կառուցված են 19 տարբեր ռեժիմով խցային կորպուսներ։ Պաշտոնական հաղորդագրություններով ընդգծվում է նաև, որ համալիրում ապահովված են պայմաններ քննիչների և փաստաբանների աշխատանքի համար, առկա են տեսազանգերի և տեսակոնֆերանսների միջոցով դատական նիստերին մասնակցելու հնարավորություններ։

Սակայն, ինչպես ընդգծում է Սիրանուշ Սահակյանը, նոր հաստատությունում հայ գերիների պահման պայմանների վերաբերյալ որևէ հավաստի տեղեկատվություն չկա։ Նրա խոսքով՝ բացակայում է թափանցիկությունը, ընտանիքի անդամներին նախապես չի տեղեկացվել տեղափոխման մասին, իսկ միջազգային կառույցների մոնիթորինգը փաստացի չի իրականացվում։

Սահակյանը նաև նշում է, որ ներկայումս տեղեկություններ չեն հրապարակվում գերիների առողջական վիճակի, բժշկական օգնության հասանելիության և ընդհանուր կենսապայմանների վերաբերյալ։ Նրա գնահատմամբ՝ ստեղծված տեղեկատվական վակուումը ինքնին լուրջ մտահոգության առիթ է։

Միաժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները։ Իրավապաշտպանի խոսքով՝ անգամ այդ փաստաթղթերի չտրամադրումը չի կարող փակել միջազգային դատական ատյաններ դիմելու հնարավորությունը։

 

Նմանատիպ նյութեր

Էրդողանը բռնшկալ է. նա uպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղաuպանությունը. Նեթանյահու

Էրդողանը բռնшկալ է. նա uպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղաuպանությունը. Նեթանյահու

Էրդողանը կոչ է անում ոչնչացնել Իսրայելը։ Նա գրեթե ամեն օր հայտարարում է, որ պատրաստվում է դառնալ Երուսաղեմի տիրակալը։ Դուք դա չեք անի։ Սա մեր երկիրն է, մեր քաղաքը, մեր հավերժական մայրաքաղաքը, ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Իր...

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են  հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը։ Ըստ Գագիկ Շամշյանի, սեպտեմբերի 22-ին մի քանի երիտասարդներ երբ հերթական անգամ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի և ցանկացել են ծաղիկներ խոնարհել հերոս հրետանավորի նկարի առջև, անակնկալի են...

ՀՀ ԶՈՒ-ի անցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին բարդ գործընթաց է՝ անվտանգության համար ոչ հստակ հեռանկարով. ՌԴ ԱԽ

ՀՀ ԶՈՒ-ի անցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին բարդ գործընթաց է՝ անվտանգության համար ոչ հստակ հեռանկարով. ՌԴ ԱԽ

Երևանի հայտարարությունները Հայաստանի բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու անցման վերաբերյալ առայժմ կրում են հռչակագրային բնույթ, ըստ РИА Новоисти-ի՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը։ «Կարծում եմ՝...

Անկման գինը. երբ պետությունը սկսվում և ավարտվում է բռնակալով. Կամենդատյան

Անկման գինը. երբ պետությունը սկսվում և ավարտվում է բռնակալով. Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Անկման Գինը. Երբ Պետությունը Սկսվում և Ավարտվում է Բռնակալով»։ Պատմությունը դաժան, բայց արդար մի ուսուցիչ է, որը մեզ պարբերաբար հիշեցնում է մեկ պարզ ճշմարտություն. որևէ իշխանություն չի կարող գոյատևել, եթե այն զրկված...

Փաշինյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը

Փաշինյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ: Զրուցակիցները կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը և անդրադարձ կատարել ԵԱՀԿ-ի հետ իրականացվող ընթացիկ...