Բաքվից արձագանքել են Ստեփանակերտի հայկական եկեղեցիների քանդման վերաբերյալ Մայր Աթոռի հայտարարությանը

27 Ապրիլի, 2026

Կովկասի մահմեդականների վարչությունը մեկնաբանել է օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդման վերաբերյալ Էջմիածնի հայտարարությունը՝ այն անվանելով «թշնամանքի և ապատեղեկատվության դրսևորում»:

«Օկուպացիայի ընթացքում կառուցված երկու ապօրինի շինությունների քանդումը չի կարող դիտարկվել` որպես կրոնական կամ մշակութային ժառանգության ոչնչացում», — ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ 2023 թվականին Ադրբեջանի կողմից իբրև թե «իր տարածքների նկատմամբ լիակատար ինքնիշխանության վերականգնումից հետո այս կառույցները, որոնք ծառայել են որպես օկուպացիայի խորհրդանիշներ, երկար ժամանակ մնացել են անփոփոխ»։ Նաև նշվում է, որ «նախկին ներքին տեղահանված անձինք, որոնք վերադարձել են իրենց հայրենի հողեր, բազմիցս դիմել են պետական մարմիններին և դատարաններին՝ պահանջելով ապամոնտաժել օկուպացիայի ընթացքում կառուցված կառույցները»։ Ըստ հայտարարության` «միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ օկուպացված տարածքներում օկուպացիոն ուժի կողմից կառուցված կառույցները համարվում են անօրինական և ենթակա են քանդման»։

Վարչությունից նշել են, որ «նման կառույցների քանդման համար կան ինչպես իրավական, այնպես էլ բարոյական հիմքեր, այդ թվում՝ հաշվի առնելով Ղարաբաղյան առաջին պատերազմի իրադարձությունները»։

Նմանատիպ նյութեր

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)՝ պահանջելով չեղարկել իրենց աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Այս մասին տեղեկությունները հայտնի են դառնում Datalex դատական տեղեկատվական...

«Որտե՞ղ են ռիսկերի գնահատումները»․ Արեգա Հովսեփյանը՝ ԱԳՆ եզրակացության մասին

«Քննարկվում է կարևոր հարց, իսկ մեզ ուղարկված ԱԳՆ եզրակացությունը ընդամենը մեկուկես էջ է կազմում։ Տեղեկանքը երեք պարբերությունից է բաղկացած։ Ընդ որում՝ եզրակացության մեջ, եթե չեմ սխալվում, մյուս գերատեսչությունների մոտեցումները գրեթե...

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

75 տարեկանում կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆեյսբուքյան...

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև Իրանի շուրջ...