Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր

25 Ապրիլի, 2026

Տևական ժամանակ է՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի 8-րդ փողոցի մի քանի տների բնակիչներ չեն կարողանում հասկանալ, թե ինչու «Վեոլիա ջուրը» փողոցով անցնող կոյուղատարերը չի փորձում մաքրել, ինչի պատճառով կոյուղաջրերը լցվում են բնակիչների տներ՝ հասնելով անգամ նկուղներ ու հողամասեր։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ զրույցում բնակիչներն ասում էին.

«Ինչքան ժամանակ է ահազանգել ենք «Վեոլիա ջուր» և տեղեկացրել էս վիճակի մասին։ Նախկինում գալիս էին, սուտ մի հատ ճկույթի հաստությամբ խողովակով իբրև թե մաքրում էին ու այդքանով իրենց գործը համարում էին ավարտված ու գնում։ Գնալուց մեկ ժամ չանցած նորից նույն հակասանիտարական պատկերն էր։ Էս վերջերս ընդհանրապես էլ չեն բարեհաճում գալ՝ պատճառաբանելով, թե դա ձեր տան տարածքն է։ Մինչդեռ մեռանք ասելով՝ մենք գիտենք, որ մեր տան տարածքն է, բայց մեր տան տարածք էդ կեղտաջրերը որ լցվում են, ձեր տիրույթում գտնվող, ձեր բալանսում գրանցված ճանապարհով անցնող դիտահորերի խցանման պատճառով է։ Եթե դուք, որ միայն գումար եք գանձում ոչ մի դրական աշխատանք չանելով, էդ ձեր տիրույթում գտնվող դիտահորերը մաքրելու մեջ որակ ապահովեք, մեր տներում երբեք էդ գարշահոտ վիճակը չի լինի։

Շան գլուխը թաղված է ձեր տակ, ստից արդարացումներ մի արեք։ Արդեն հոգնել ենք էս «Վեոլիա ջուր» ընկերությունից։ Արդեն էն կարծիքին ենք, որ պետությունն էլ է մեղավոր. ինչի պիտի ջուրը տար ինչ-որ կասկածելի անձանց, ովքեր տարիներ շարունակ մեր արյունն են ծծում։ Արդեն նադայել ենք եղել ձեր փնթի աշխատաոճից։

Էս հատվածով, որտեղով անցնում են կոյուղատարերը, ճանապարհ է դեպի մանկապարտեզ, դպրոց, կուլտուրայի տուն, ու պատկերացնո՞ւմ եք երեխաների վիճակը, էդ անտանելի պայմաններում, երբ դիտահորերից կեղտը թափվում է, երեխաներին չենք էլ համարձակվում մանկապարտեզ ու դպրոց տանենք։

Ուզում ենք նաև էս հարցին միջամտեն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանը։ Հակառակ դեպքում էլ մեր նյարդերը չեն դիմանում այդ «Վեոլիա ջուր» կոչեցյալ, մեր հաշվին աշխատավարձ ստացող չինովնիկների հետ։ Հեռախոսին էլ այլևս չեն բարեհաճում պատասխանել, անգիր գիտեն, որ մեր համարներն են, չեն էլ պատասխանում»,- նշել են բնակիչները։

Նմանատիպ նյութեր

Քոչարյանի կալանավորումը և Բաքվի պահանջը․․ Ալիևը բացեց խաղաքարտերը. politik.am

Քոչարյանի կալանավորումը և Բաքվի պահանջը․․ Ալիևը բացեց խաղաքարտերը. politik.am

Որևէ մեկի համար այլևս գաղտնիք չէ, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները քաղաքական բնույթ ունեն, իսկ նրա կալանավորումը ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է։ Գրում է politik.am-ը: Այս թեմային անդրադառնալիս մենք արդեն արձանագրել էինք,...

Շատերը Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանը ՀՀ-ի և Արցախի ոսկե դար են անվանելու․ Վիկտոր Սողոմոնյան

Շատերը Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանը ՀՀ-ի և Արցախի ոսկե դար են անվանելու․ Վիկտոր Սողոմոնյան

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի նախկին ղեկավար (2008-2022 թթ.) Վիկտոր Սողոմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ երկրորդ նախագահի ծննդյան 72-րդ ամյակի առթիվ՝ ընդգծելով նրա անգնահատելի դերը երկրի պատմության մեջ: «Ի սրտե շնորհավորում եմ Նախագահ Քոչարյանի ծննդյան 72-րդ...

Վիճաբանություն հարևանների միջև. գործի է դրվել գազային ատրճանակ. ՆԳՆ

Վիճաբանություն հարևանների միջև. գործի է դրվել գազային ատրճանակ. ՆԳՆ

Օգոստոսի 30-ին՝ ժամը 22:40-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադանայի փողոցում վիճաբանություն է։ Նշված վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերը կանխել են հետագա զարգացումները և վիճաբանության մասնակիցներին խուլիգանություն...

Բիշքեկում տեղի է ունենում Փաշինյանի և  Ալիևի հանդիպումը

Բիշքեկում տեղի է ունենում Փաշինյանի և  Ալիևի հանդիպումը

Բիշքեկում տեղի է ունենում Փաշինյանի և  Ալիևի հանդիպումը. հայտնում են Կառավարությունից: Փաշինյան-Ալիև հանդիպումն անցկացվում է ընդլայնված կազմով. ՀՀ-ի պատվիրակության կազմում են Մհեր Գրիգորյանը, Ալեն Սիմոնյանը և Արարատ Միրզոյանը, իսկ ադրբեջանական կազմում են Ջեյհուն...

Տակը բան լիներ՝ Մարտի 1-ի խայտառակության տակ չէին մտնի․ էլ փամփուշտ չունեն կրակելու․ Բագրատ Միկոյան

  «Նախագահ Քոչարյանի ռուսամետության հետ կապված՝ գիտեք, ամենևին վատ չէ, այլ շատ լավ է, որ Հայաստանում կա քաղաքական գործիչ, պետական այր, ով ռուսական իսթեբլիշմենթի բոլոր օղակներում ունի ազդեցություն և հարգանք։ Առավել ևս արդեն թշնամանքի...