Չենք կարող մոռանալ մեր սուրբ նահատակների հեղված անմեղ արյունը, նրանց լույս հիշատակը․ Եզրաս սրբազան

23 Ապրիլի, 2026

Ապրիլի 24: Աշխարհի ողջ հայությունը հոգու ծնրադրությամբ ու աղոթքով է հիշում 1915 թվականի հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակ նախնիներին, ովքեր մարտիրոսության պսակն ընդունեցին հանուն հավատի, հանուն հայրենիքի: Այս մասին տեսաուղերձում ասում է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։

«Ավելի քան մեկ ու կես միլիոն հայ սպանվեց իր իսկ հայրենիքում, իր իսկ տան շեմին, դարձան գաղթական ու որբ, դարձան անտուն ու հայրենազուրկ:

Մենք չենք կարող ուրանալ….

Մենք չենք կարող դավաճանել….

Մենք չենք կարող մոռանալ մեր սուրբ նահատակների հեղված անմեղ արյունը, նրանց լույս հիշատակը, արդարադատության նրանց պահանջը:

Ուստի մերժում ենք բոլոր նրանց, ովքեր հրաժարվում ու կասկածի տակ են դնում մարդկության դեմ գործված այս ցեղասպանությունը:

Մերժում ենք բոլոր նրանց, ովքեր կեղծում ու մոռացության են մատնում դարասկզբի ամենամեծ ու հրեշավոր այս հանցագործությունը:

Մերժում ենք, որովհետև  ցեղասպանությունը ոճրագործություն է  Աստծո դեմ է և չունի արդարացում:

Մերժում ենք, որպեսզի կանխվեն նոր ցեղասպանությունները, ինչի ականատեսը եղանք Սումգայիթում ու բռնազավթված Արցախում:

Որպես պահանջատեր ժողովուրդ, որպես ազգային արժանապատվության վկայություն, որպես սրբազան ուխտ ու հավատարմության առհավատչյա պիտի շարունակենք  ամեն ջանք գործադրել Հայոց Ցեղասպանության ճանաչման համար»:

 

Նմանատիպ նյութեր

Իշխանությունների հերթական գրոհն է սկսվել նախագահ Քոչարյանի և իր ընտանիքի նկատմամբ․ Բագրատ Միկոյան

Իշխանությունների հերթական գրոհն է սկսվել նախագահ Քոչարյանի և իր ընտանիքի նկատմամբ․ Բագրատ Միկոյան

Առավոտյան Նախագահ Քոչարյանին քննչական մարմինները տեղափոխել են Հակակոռուպցիոն Կոմիտե: Երեկ մամուլում տեղ գտած լուրերը հաստատվեցին. իշխանությունների հերթական գրոհն է սկսվել նախագահ Քոչարյանի և իր ընտանիքի նկատմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահ...

ննչական կոմիտեի աշխատակիցներն այս պահին մտել են «Օրանժ Ֆիթնես»․ «Հրապարակ»

ննչական կոմիտեի աշխատակիցներն այս պահին մտել են «Օրանժ Ֆիթնես»․ «Հրապարակ»

«Հրապարակի» տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի աշխատակիցներն այս պահին մտել են «Օրանժ Ֆիթնես»։ Դիմակավորված աշխատակիցները մարզվողներին մազասրահից և լողավազանից դուրս են բերել տարածքից։ Դեպքի մանրամասները դեռևս հայտնի...

Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե

Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե

Yerevan.Today-ի տեղեկություններով վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Հիշեցնենք, որ վաղ առավոտյան խուզարկություններ են ընթանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի...

Տիգրան Ավետիսյանը դարձավ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն

Տիգրան Ավետիսյանը դարձավ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում շարունակվող մինչև 15 տարեկանների մրցաշարում Հայաստանի հավաքականի 75 կգ քաշային Տիգրան Ավետիսյանը պոկում վարժության երեք հաջող մոտեցումներով գլխավերևում պահեց 112, 119 և 122 կգ։ Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր։ Հրում...