Պակիստանում բանակցություններին մասնակցելու վերջնական որոշում դեռ չի ընդունվել. Իրանի ԱԳՆ

22 Ապրիլի, 2026

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային մեկնաբանել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև դիվանագիտական շփումների ընթացիկ վիճակը՝ Պակիստանի միջնորդությամբ։ Նրա խոսքով՝ բանակցային գործընթացում անորոշությունը պայմանավորված է բացառապես ամերիկյան կողմի դեստրուկտիվ դիրքորոշմամբ։

Բաղային ընդգծել է, որ առաջընթացի բացակայությունը չի բխում Իրանի անվճռականությունից կամ դանդաղկոտությունից։

«Ներկայիս իրավիճակի պատճառը ամերիկյան կողմի հակասական ուղերձներն են, երկերեսանի վարքագիծը և անընդունելի գործողությունները։ Հենց դա է խանգարում մեզ վերջնական որոշում կայացնել Պակիստանում բանակցությունների նոր փուլին մասնակցելու վերաբերյալ», — հայտարարել է ԱԳՆ խոսնակը։

Դիվանագետը նաև հիշեցրել է ԱՄՆ-ի կողմից պարտավորությունների համակարգային խախտումների մասին՝ որպես օրինակ նշելով JCPOA-ից Վաշինգտոնի դուրս գալը 2018 թվականին, այն դեպքում, երբ Իրանը ևս մեկ տարի շարունակել էր կատարել իր պարտավորությունները։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան

Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան

Նիկոլ Փաշինյանն առաջիկայում աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան: Այս մասին հայտնել է Աշխաբադում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը՝ անկախության 35-ամյակի կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ։ Այս մասին գրում է Turkmenportal-ը։ Սպասվում է նաև Թուրքմենստանի...

Վրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացի

Վրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացի

Վրաստանի Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ վերջին օրերին Վրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացի։ Արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել Վրաստան։ «Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները, նախարարության համապատասխան...

Արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը մեկնել է Ադրբեջան

Արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը մեկնել է Ադրբեջան

ՀՀ Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Բաքու։ Նա մասնակցում է Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումին։ Այս մասին 24News-ի հարցմանն ի պատասխան ասաց վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։ Ավելի վաղ...

Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով

Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով։ Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Թևանյանը ձերբակալվել էր, այնուհետև կալանավորվել 2 ամսով: ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի...

Ընդդիմադիր պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ

Ընդդիմադիր պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և խմբակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը սեպտեմբերի 22-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեվիդ Ալենի հետ։...