Իհարկե, գնացել էինք հաղթանակի համար, քանի որ մեր կամքը, մեր պայքարը շատ ուժեղ է: Այս մասին օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նշեց WBՕ վարկածով Եվրոպայի չեմպիոն Յուրի Սաքունցը։
«Հաղթանակը նվիրում եմ իմ ազգին։ Իմ բոլոր հաղթանակերն եմ նվիրում իմ ազգին: Սա քայլ է, որ մենք դառնանք ավելի միասնական: Սա քայլ է, որով մենք ցույց ենք տալիս մեր միասնականությունը, հաղթանակներ մեզ ավելի շատ են պետք»,- ասաց նա՝ շեշտելով նաև, որ սա առաջին դեպքն է, երբ Հայաստան ներկայացնող մարզիկը WBO վարկածով Եվրոպայի չեմպիոն է դառնում:
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում: Այս մասին Ալեքսանյանը ՔՊ նիստից հետո հայտնել է լրագրողներին։ «Ես հավակնում եմ լինել ԱԺ փոխնախագահ, տեղեկացնեմ, որ արդեն առաջադրվել եմ»,-հայտնել է Վահագն...
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը հանդիպել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից։ Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Եվրամիության հարաբերությունների ներկա վիճակն ու...
Քաղաքացիական Պայմանագրի վարչության նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ Ազգային Ժողովի նախագահի թեկնածու է ընտրվել գործող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Այս մասին ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Փակ քվեարկության...
Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում, գրել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։ «Օրերս «Վերադարձ Արեվմտյան Ադրբեջան» աշխարհաքաղաքսկան նախաձեռնության շրջանակներում Ադրբեջանի նախագահի անմիջական նախաձեռնությամբ Նախիջեվանում անցկացվեց հերթական այսպես...
Երեք քաղաքացի զրուցում-բանավիճում էին և ինձ տեսնելով՝ կարծիքս հարցրին ադրբեջանցիների՝ Հայաստանում հնարավոր բնակեցման վերաբերյալ։ Իմ կարծիքը հետևյալն էր՝ Նիկոլից սպասում եմ ամեն ինչ, ու հատկապես՝...