Մի քիչ թոշակ են ավելացնում, իսկ գները խայտառակ բարձրանում են. «Փաստ»

21 Ապրիլի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Երբ 2025 թ. տարեվերջին Ադրբեջանից բենզինի առաջին խմբաքանակը հասավ Հայաստան, իշխանություններն այնպիսի աղմուկ բարձրացրեցին, կարծես շուտով մի տնտեսական հրաշք էր լինելու: Ավելին, արդեն հունվարի սկզբներին նրանց համար PR-ի «հիանալի առիթ» դարձավ այն, որ մի քանի ընկերությունների բենզալցակայաններում իսկապես բենզինի գինը մի քիչ իջավ: Արդեն հետո, երբ ևս մեկ խմբաքանակ եկավ, նույնիսկ այն ընկերությունները, որոնք կապ չունեին ադրբեջանական բենզինի հետ, մի փոքր նվազեցրին գները:

Այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը նույնիսկ բենզալցակայանների աշխատակիցներին էր «համոզում» ասել, որ բենզինի գինը ոչ միայն չի բարձրացել, այլ նույնիսկ նվազել է: Բայց արդեն մոտ մեկ շաբաթ է՝ Հայաստանում բենզինի գներն այնքան են բարձրացել, որ կտրուկ «վազանցել» են նույնիսկ անցած տարվա՝ դեռևս չէժանացած գներին:

Բայց խնդիրը նույնիսկ միայն բենզինը չէ: Դրա թանկացումը դեռ կարող են «փաթեթավորել» միջազգային գներով: Ամբողջ հարցն այն է, որ կտրուկ թանկացել է մթերքը, այդ թվում՝ նրանք, որոնք արտադրվում են Հայաստանում: Օրինակ՝ էականորեն բարձրացել է մսի, բանջարեղենի գինը: Վերջինիս առումով հնարավոր պատճառաբանությունը, թե սեզոնային թանկացում է, անլուրջ է, քանի որ նույնիսկ ձմռանը այսքան թանկ չեն եղել լոլիկն ու վարունգը, պեղպեղն ու կանաչին, որքան հիմա: Թանկացել են նաև հացը, ձուն, բազմաթիվ այլ ապրանքներ՝ ևս:

Մի խոսքով, մինչ իշխանությունները որպես աշխարհացունց իրադարձություն են ներկայացնում 10 հազար դրամով կենսաթոշակների բարձրացումը, գնաճն ահռելի չափերի է հասնում՝ ավելի ծանրացնելով մարդկանց կենսամակարդակը: Իհարկե, գնաճը բավական բարձր ու շարունակական է եղել նաև անցած տարիներին՝ նվազագույն զամբյուղի ու մարդկանց եկամուտների տարբերությունը խայտառակ չափերի հասցնելով, բայց վերջին շրջանում գնաճի տեմպերը պարզապես վախեցնող են: Ըստ մասնագետների, գնաճը ձեռնտու է հենց իշխանություններին, քանզի դա ապահովում է հավել յալ մուտքեր պետբյուջե: Մյուս կողմից՝ իրենց ինչ այդ թանկացումները. իշխանավորները չափազանց բարձր եկամուտներ ունեն, ու իրենց վրա թանկացումները ոչ մի կերպ չեն ազդում:

Նմանատիպ նյութեր

Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ մի շարք հասցեներում ջուր չի լինելու

Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ մի շարք հասցեներում ջուր չի լինելու

Քիչ առաջ խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա։ Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր»-ը։ Վթարի վերացման հետևանքով հայտարարվում է ջրանջատում։ Ջրի որակի հետ կապված տարածքներում որևէ խնդիր չկա։ Խնդրում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց։...

Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներ

Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի՝ աշխարհի հնագույն ազգային եկեղեցու հոգևոր առաջնորդի, և վեց բարձրաստիճան հոգևորականների քրեական գործով դատական նիստը կրկին հետաձգվել է, մինչդեռ Ամենայն Հայոց Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը։...

Փաշինյանն ու Էրդողանը անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

Փաշինյանն ու Էրդողանը անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և ձեռք բերված...

Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան. Գերասիմ Վարդանյան

Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան. Գերասիմ Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը Արտաշատի ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է համայնքի ղեկավարի թեկնածու՝ գլխավորելով ՀՅԴ համամասնական ցուցակը։ Այս մասին գրել է ինքը՝ Գերասիմ Վարդանյանը։ «Սիրելի ընկերներ, հարազատներ, համագյուղացիներ, իմ ու իմ...

Նյու Յորքում հանդիպել են Փաշինյանն ու Էրդողանը

Նյու Յորքում հանդիպել են Փաշինյանն ու Էրդողանը

Նյու Յորքում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, հայտնում է վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։ Հանդիպմանը մասնակցում են նաև 2 երկրների ԱԳ նախարարները։ Հիշեցնենք, որ Փաշինյանն ու Էրդողանը հանդիպել էին...