Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր

19 Ապրիլի, 2026

Այսօր՝ ապրիլի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի Մ2 ավտոճանապարհի Արարատ բնակավայրի վարչական տարածքում՝ Զոդի կամրջի հարևանությամբ, բախվել են «Jeep» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Արարատի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։Բժիշկները վիրավորներին, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնի պետ Սերգեյ Մամիկոնյանը։Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Սոխոյանի, վարչության պետի տեղակալներ Ներսես Մուրադյանի, Գեղամ Մկրտչյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Բախման հետևանքով «Jeep»-ը գլխիվայր շրջվել է։Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 55-ամյա Տարոն Խ․-ն է։

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն մտադիր է ամեն շաբաթ նոր երկրորդական պատժամիջոցներ սահմանել՝ Իրանի նկատմամբ. Բեսենթ

ԱՄՆ-ն մտադիր է ամեն շաբաթ նոր երկրորդական պատժամիջոցներ սահմանել՝ Իրանի նկատմամբ. Բեսենթ

ԱՄՆ-ն մտադիր է ամեն շաբաթ նոր երկրորդական պատժամիջոցներ սահմանել՝ Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումն ուժեղացնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «Դուք ամեն շաբաթ կտեսնեք ավելի շատ (պատժամիջոցներ՝ խմբ.)։ Մենք սկսում ենք բանկերից և...

Այնտեղ, որտեղ չի հասնում Ալիևի ձեռքերը՝ օգնության է գալիս Փաշինյանը․ Աննա Գրիգորյան

  «Իրականում այս գործը քաղաքական է և աշխարհաքաղաքական։ Արցախի չորս նախագահներից երեքն այս պահին գտնվում են Բաքվի բանտում, և նախագահ Քոչարյանն էլ գտնվում է Երևանի ԱԱԾ մեկուսարանում: Եվ սրանք պատահական բաներ չեն: Ես սա որպես փաստ ուզում...

Սրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումները․ 1. Փաշինյանի մոտ բնածին վախերի և բարդույթների հերթական մանիակալ սրացումն է, իսկ դատաիրավական...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ռոբերտ Քոչարյանի իրավական և քաղաքական ներկայացուցիչների ասուլիսը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ռոբերտ Քոչարյանի իրավական և քաղաքական ներկայացուցիչների ասուլիսը

Մամուլի ասուլիսով են հանդես գալիս Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։ Մամուլի ասուլիսը տեղի է ունենում երկրորդ նախագահի գրասենյակում։ Ասուլիսն առաջարկում ենք...

Այսօր Արցախի առաջին Նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է

Այսօր Արցախի առաջին Նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է

Այսօր Արցախի Հանրապետության առաջին Նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է։ Նախագահ Քոչարյանը այսօր Բաքվի պատվերով կալանավորված է Երևանում։ Սա Նախագահ Քոչարյանի չորրորդ կալանավորումն է աշխարհաքաղաքական...