«Հերթական անգամ կասեմ, որ այս ամեն ինչը իշխանության վախերից է, իրենց վախերի դրսևորումն է, հավանաբար մեր՝ Ազատության հրապարակի միջոցառումը, մեր քայլերթը շատ է իրենց վախեցրել, սա ուղիղ դրա արդյունքն եմ համարում։ Այս դրսևորումները, ոնց-որ իրենք են իրենց պահում, այն էլ աղջիկների հանդեպ, այս պահին չեմ ուզում որակավորում տալ, սպասենք՝ հասկանանք»,- այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանը՝ անդրադառնալով Գոհար Ղումաշյանի բերման ենթարկմանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





