Միջադեպ՝ Երևանի թիվ 143 հիմնական դպրոցում. 43-ամյա կինը ոստիկանություն է դիմել

14 Ապրիլի, 2026

Այսօր՝ ապրիլի 14-ին, SHAMSHYAN.com լուր էր հրապարակել Երևանի թիվ 143 հիմնական դպրոցում տեղի ունեցած մի միջադեպի մասին, որով հայտնել էր, որ 43-ամյա կինը ոստիկաններին հայտնել էր, որ դպրոցում իր որդու և համադասարանցու միջև առաջացած տարաձայնության պատճառով տղայի հայրը վիճաբանել է իր հետ, ապա բռնել իր ձեռքն ու վնասել ձախ ձեռքի մատնեմատի եղունգը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց SHAMSHYAN.com-ը մոտ 20-ից ավելի զանգեր է ստացել ու բոլորը նշում էին, որ ոստիկանություն ահազանգած կինը ստել է, գույները խստացրել է, անգամ դպրոցում ինքն է անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հասարակության նկատմամբ, տվել է տարաբնույթ հայհոյանքներ, փորձել հրահրել, որպեսզի տղամարդը դուրս գա հունից։ Բայց բազմաթիվ ծնողներ ու դպրոցի աշխատակիցներ այդ ամենին ներկա են եղել և հերքում էին, որ տղամարդը հարվածել է նրան։ Ընդհակառակը, ոչինչ չպատասխանելով՝ տղայի հայրը դպրոցից դուրս է եկել։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ ամենը հաստատող տեսանյութ կա, որն արձանագրվել է դպրոցում տեղադրված տեսախցիկի կողմից, սակայն այս պահին չենք հրապարակում, քանի որ իրավական գործընթաց է սկսվել։ Անհրաժեշտության դեպքում SHAMSHYAN.com-ը տեսանյութը կհրապարակի, իսկ մինչ այդ պետք է այդ «վայ» կնոջ նկատմամբ իրավական գործընթացը մինչև վերջ տարվի, քանի որ, ինչպես նշում էին ահազանգողները, նրա հայտնածը ամբողջությամբ հերյուրանք է։

Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, ապրիլի 8-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ 43-ամյա Անուշ Մ․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 13։10-ի սահմաններում, թիվ 143 հիմնական դպրոցում իր որդու և համադասարանցու միջև առաջացած տարաձայնության պատճառով վերջինիս հայրը դպրոցում վիճաբանության է բռնվել իր հետ, որի ժամանակ բռնել է իր ձեռքը և վնասել ձախ ձեռքի մատնեմատի եղունգը՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ համադասարանցու ծնողը հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Հրաչյա Ա․-ն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ Հրաչյա Ա․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Նմանատիպ նյութեր

Երևանում զինված անձինք վիճաբանել են․ ձերբակալվածներ կան

Երևանում զինված անձինք վիճաբանել են․ ձերբակալվածներ կան

Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները սեպտեմբերի 2-ի երեկոյան օպերատիվ տեղեկություն ստացան, որ մայրաքաղաքի Գոգոլի փողոցում զինված անձինք վիճաբանում են։ Համայնքային ոստիկաններն անմիջապես մեկնեցին դեպքի վայր։ Նկատելով իրավապահներին՝ վիճաբանության...

ԱՄՆ-ն համոզել է Հայաստանին համաձայնության գնալ Ադրբեջանի հետ՝ խոստանալով վաճառել Nvidia-ի չիպեր. WSJ

ԱՄՆ-ն համոզել է Հայաստանին համաձայնության գնալ Ադրբեջանի հետ՝ խոստանալով վաճառել Nvidia-ի չիպեր. WSJ

ԱՄՆ-ն համոզել է Հայաստանին համաձայնության գնալ Ադրբեջանի հետ՝ խոստանալով վաճառել Nvidia-ի չիպեր։ Այս մասին գրում է WSJ-ն՝ հղում անելով բանակցությունների մասնակիցների շրջանում իր աղբյուրներին։ Ըստ բանակցություններում ներգրավված մարդկանց, ամերիկացի բանակցողները...

Ազատան բնակավայրի մոտակայքում հրդեհ է բռնկվել

Ազատան բնակավայրի մոտակայքում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։46-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատան բնակավայրի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։...

Ռյաբկովը ԱՄՆ-ին կոչ է արել հաշվի առնել տեղում ստեղծված իրողությունները, որոնք ոչ հօգուտ Կիևի են

Ռյաբկովը ԱՄՆ-ին կոչ է արել հաշվի առնել տեղում ստեղծված իրողությունները, որոնք ոչ հօգուտ Կիևի են

ԱՄՆ վարչակազմը ուկրաինական կարգավորման հարցում պետք է հաշվի առնի տեղում առկա իրողությունները, որտեղ իրավիճակը զարգանում է ոչ հօգուտ Կիևի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 5-ին, 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 6-ի երեկոյան, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։ Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 5-ին և 7-ին՝ գիշերը և...