306 միլիոն դրամ՝ դատախազության վարչական շենքերի անվտանգության համար. ո՞ր հայտնի կապալառուի հետ է կնքվել պայմանագիրը. «Փաստինֆո»

10 Ապրիլի, 2026

ՀՀ դատախազությունը պայմանագիր է կնքել «Սուր և Նիզակ» ՍՊ ընկերության հետ անվտանգության ապահովման ծառայությունների ձեռք բերման համար։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է պաշտոնական բաց աղբյուրներում հրապարակված փաստաթղթերից։

Ընկերությանը տրամադրվել է 306 միլիոն դրամ, իսկ պայմանագիրը կնքվել է էլեկտրոնային աճուրդի միջոցով։

Պայմանագրից տեղեկանում ենք, որ պահպանման օբյեկտներ են հանդիսանում ՀՀ դատախազության վարչական շենքերը, իսկ պահպանությունն իր մեջ ներառում է շենքերի, շինությունների, կառույցների, դրանց բակային և հարակից տարածքների հսկողության, պահպանության և անվտանգության ապահովումը։ Վարչական շենքերը պահպանողները պարտավոր են շուրջօրյա ծառայության միջոցով կանխարգելեն, կանխեն և կասեցնեն պահպանվող օբյեկտում իրավախախտումները, հնարավոր հակաիրավական ոտնձգությունները և այլ համանման երևույթներ, ապահովեն պահպանվող տարածքում գտնվող անձանց պատշաճ վարքագիծը, կանխեն նյութական արժեքների չարտոնված տեղաշարժը և իրականացնեն պահպանության ենթակա օբյեկտի, գույքի ու նյութական արժեքների, քրեական վարույթների, նյութերի, իրեղեն ապացույցների պահպանությունը,  անմիջապես արձագանքեն արտակարգ իրավիճակների դեպքում՝ այդ մասին անհապաղ տեղեկացնեն ՀՀ ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն։

Ինչ վերաբերում է ՍՊ ընկերությանը, ապա նշենք, որ այն Վիկտորյա Մելիք-Սարգսյանի ընկերությունն է, որը հանդիսանում է Արմավիրի մարզի դատախազության նախկին ավագ դատախազ Արսեն Կոստանդյանի կինը, դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի դուստրը։

Ի դեպ, «Հետք»-ի փոխանցմամբ՝ Վիկտորյա Մելիք-Սարգսյանն ունի նաև այլ ընկերություններ՝ «Անգա գրուպ» և «Մանակ» ՍՊ ընկերությունները։

Դատավորի դստեր  ընկերություններից մեկը 2020 թվականից սկսած միլիոնավոր դրամներով հանդերձանք է մատակարարել  ուժային ու իրավական տարբեր գերատեսչությունների, այդ թվում՝ ՀՀ ՊՆ-ին, ՊԵԿ-ին, ԱԻՆ-ին, ԱԱԾ-ին։

Նմանատիպ նյութեր

Սկսվել են Վիկտոր Սողոմոնյանի՝ «ՍՏԱՄԲՈՒԼ 25» քաղաքական դետեկտիվ ժանրի սերիալի նկարահանումները

Սկսվել են Վիկտոր Սողոմոնյանի՝ «ՍՏԱՄԲՈՒԼ 25» քաղաքական դետեկտիվ ժանրի սերիալի նկարահանումները

Սկսվել են Վիկտոր Սողոմոնյանի՝  «ՍՏԱՄԲՈՒԼ 25» քաղաքական դետեկտիվ ժանրի սերիալի նկարահանումները, որտեղ գլխավոր դերը կատարում է Դմիտրի Միլլերը։ Սերիալը «ՎԱՐՇԱՎԱ 21» և «ԲԵՌԼԻՆ 23» նախագծերի շարունակությունն է և հանդիսանում է աշխարհաքաղաքական թեմատիկայով շարքի նոր մասը։...

Ինչպե՞ս մեկ տարում էլեկտրաէներգիայի հավելուրդը վերածվեց դեֆիցիտի

Ինչպե՞ս մեկ տարում էլեկտրաէներգիայի հավելուրդը վերածվեց դեֆիցիտի

Մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ընդամենը մեկ տարի առաջ Հայաստանը էլեկտրաէներգիայի հավելուրդ ուներ, իսկ այսօր արդեն դեֆիցիտ է արձանագրում՝ դա պայմանավորելով ներդրումային ծրագրերի մեծ ծավալով։ «Ներդրումային ծրագրերն այնպիսի մասշտաբի են,...

Վիճաբանություն Հրազդանի «Դուետ» սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց

Վիճաբանություն Հրազդանի «Դուետ» սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 5-ին վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի...

Առանձին շրջաններում սպասվում է անձրև

Առանձին շրջաններում սպասվում է անձրև

Երևանում հոկտեմբերի 7-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 9-ի երեկոյան, 10-ի գիշերը սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և...

Հայկական համացանցը շարունակում է կորցնել հիշողությունը. Արցախի մասին նյութերը չեն պահպանվում. Սամվել Մարտիրոսյան

Հայկական համացանցը շարունակում է կորցնել հիշողությունը. Արցախի մասին նյութերը չեն պահպանվում. Սամվել Մարտիրոսյան

Մոտ տասը տարի առաջ Media.am-ում հրապարակել էի «Հայաստանի համացանցն անվերադարձ անհետանում է» հոդվածը։ Խոսքը փակվող կայքերի, անհետացող բաժինների և առանց պատշաճ պահպանման մնացող նյութերի մասին էր։ Հոդվածում մի հատված էլ կար 2016թ․-ի ապրիլին տեղի ունեցած քառօրյա պատերազմի...