Ռուսաստանը ընդամենը ուզում է Հայաստանից ռացիոնալ քաղաքականություն, ոչ թշնամական քաղաքականություն: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, «Մեծ քաղաքականություն» խորագրով փոդքասթի չորրորդ թողարկման ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ռուսաստանը ուզում է փոխադարձ շահերը հարգվեն: Սա այնքան է հասկանալի ինձ համար: Ռուսաստանը չի ուզում, որ իրեն ասեն՝ գիտես, ինչքան ես ուզեմ քո հետ հարաբերություններ պահել, այնքան պահելու եմ, երբ ես մտափոխվեմ, ես թռնելու եմ ինչ-որ մի տեղ: Սա վիրավորական է, հասկանո՞ւմ ենք, վիրավորական է: Ռուսաստանը ուզում է Հայաստանից կանխատեսելի հարգալից վերաբերմունք Ռուսաստանի նկատմամբ, և ինքը պատրաստ է Հայաստանի նկատմամբ նույնպես վարել կանխատեսելի և հարգալից քաղաքականություն։ Այն, ինչ եղել է միշտ։ Ես կրկնեմ․ երբեք չի եղել որևէ ճնշման փորձ։ Հակառակը։ Եվ մենք շահում էինք»,- նշեց նա։
Ստեփանավանում այսօր առավոտյան կրկին խուզարկություններ են իրականացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների բնակարաններում, 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան։ Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ...
Ավելի քան 200 բեռնատար ավտոմեքենա սպասում է էլեկտրոնային հերթում՝ Հյուսիսային Օսիայում՝ ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետով անցնելու համար։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։ «Ռազմավարական ճանապարհը...
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Երևանում 23-ի ցերեկը, 24-ին, 26-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ին և 28-ին սպասվում...
Սամվել դպիր Գրիգորյանի գրառումը․ «ԱԶԱՏԵ՛Ք ԲՌՆԱԶԱՎԹԱԾ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ․ Այսօր մամուլը հայտնում է, որ դատարանները կարճել են նաև կարգալույծ Ստեփան Ասատրյանի (նախկին տ.Արամ քահանա) և Արամայիս Թախմազյանի (նախկին տ.Թադե քահանա) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...
Հայտնի է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2027 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը։ Քննարկումները ԱԺ...