Հայոց բանակը և ՔՊ-ն օրգանապես հակոտնյա կառույց ու երևույթ են. Արմեն Այվազյան

7 Ապրիլի, 2026

Քաղաքագետ Արմեն Այվազյանը գրել է. «Պարզվում է՝ երեկ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին հայտարարել է, որ իր տղան Հայկական բանակում չի ծառայում, որովհետև «շատ բարձրակարգ մարդ է»։ Մեկնաբանությունները, կարծում եմ, ավելորդ են։ Պարզապես Հայոց բանակը և ՔՊ-ն օրգանապես հակոտնյա կառույց ու երևույթ են։

Եվ հենց երեկ կարդացի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար Հոսեյն Սալամիի մասին մի ուշագրավ պատմություն, որը անմիջապես հիշեցրեց հայ հին զինվորականության պատվո վարքականոնն ու նրա արժեհամակարգային հիմնարար դրույթներից մեկը։ Եվ այսպես, ըստ իրանական աղբյուրի՝
«Երբ Հոսեյն Սալամի-ի՝ ԻՀՊԿ-ի հրամանատարի պաշտոնավարման ժամկետը մոտեցավ ավարտին, նա նամակ գրեց Ալի Խամենեիին, որտեղ նշեց․
«Խնդրում եմ, ինձ մի փոքր ժամանակ տվեք․ հնարավոր է՝ [բաղձալի] նահատակության հասնեմ։ Ես քաղցկեղ ունեմ, և եթե հրաժարական տամ, կմեռնեմ անկողնում։ Կցանկանա՞ք արդյոք, որ ես այդպես մահանամ»։
Գերագույն առաջնորդը համաձայնեց նրա համար բացառություն անել և թույլ տվեց շարունակել ղեկավարել Կորպուսը, ինչի արդյունքում նա դարձավ 12-օրյա պատերազմի առաջին «նահատակը»։
Ճիշտ այդպես էին մտածում նաև մեր Մամիկոնյան սպարապետները և առհասարակ հայ հին ռազմիկները։ Հայ զինվորականությունը մահվան իդեալական եղանակ էր համարում կռվի դաշտում զոհվելը։ Այսպես՝ մահվան մահճում Մանվել սպարապետը դառնորեն արտասվում և ասում է.
«Մանկությունից ի վեր պատերազմների մեջ եմ մեծացել և մեծ քաջությամբ ամեն տեսակի վերք ստացել մարմնիս. և ինչո՞ւ մահն ինձ պատերազմում չպատահեց, քան թե այսպես անասունի նման մեռնեի։ Որքա՜ն լավ կլիներ, եթե պատերազմի մեջ մեռնեի հայրենիքի համար, որպեսզի եկեղեցիներն ու Աստծու ուխտի պաշտոնյաները ոտնակոխ չլինեին։ Ո՞ւր է թե ինձ վիճակվեր մեռնել մեր երկրի բնիկ Արշակունի տերերի համար, մեր կանանց ու որդիների համար, մեր աստվածապաշտ մարդկանց և եղբայր-ընկերների (այսինքն՝ զինակիցների — Ա. Ա.) և մտերիմ բարեկամների համար։ Թեպետ և շատ հանդուգն էի ինձ պահում, բայց և այնպես ԻՆՁ ՎԻՃԱԿՎԵՑ ՄԵՌՆԵԼ ՎԱՏԹԱՐ ՄԱՀՈՎ՝ ԱՆԿՈՂՆՈՒՄ ՊԱՌԿԱԾ» (Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Ե, Գլ. ԽԴ)։
Նույն ցավն ու չիրականացած ցանկությունն է հայտնում նաև Մուշեղ Մամիկոնյանը. «Բայց երանի թե այս մահը ձիու վրա ինձ հասներ» (Փավստոս Բուզանդ, Ե, Գլ. ԼԵ)։
Ավելի մանրամասն հայ զինվորականության պատվո վարքականոնը քննել եմ իմ համանուն գրքում (2001 թ., 2021 թ. ընդլայնված հրատարակություն)։
Հասկանալի է, որ հանուն հայրենիքի կռվում զոհվելու ցանկությունն ԻՀՊԿ-ի նախկին հրամանատարի մոտ ձևավորվել է հին իրանական զինվորականության դավանած զուգահեռ գաղափարախոսության ազդեցությամբ, որի մասին ևս նշվում է իմ գրքում։ Առհասարակ, հին աշխարհի հայ և իրանցի ռազմիկները գրեթե նույնական արժեհամակարգի կրողներ են եղել։ Ըստ Եղիշեի, 449–451 թթ. հայ ռազմիկների և աշխարհազորայինների շուրթերից չէր իջնում հետևյալ խոսքը. «Միայն թե քաջությամբ մեռնենք, միայն թե անուն և հոգի ժառանգենք…»։
Նմանապես, պարսից զորավար Մուշկան Նիսալավուրտը իր զորահրամանատարներին դիմելով՝ ասում էր. «Ամեն մեկդ… նպատակ դրեք քաջի անուն հանել. մահը գերադասեցեք, քան թե վախկոտ կյանքը»։
Նույն կերպ կյանքի, մահվան և պատվի հարցերին մոտեցել են նաև մեր նորօրյա հերոսամարտի նահատակները՝ անուն առ անուն հիշատակելու հարկը չկա։
Այս համատեքստում ՔՊ-ականի խոսքերին մանրամասն անդրադառնալը պատվից ցածր եմ համարում։
 «Քաջութեամբ միայն մեռցուք, զանուն և զոգիս ևեթ ժառանգեսցուք»»։

Նմանատիպ նյութեր

«Ի դեպ»․ Ինչո՞ւ է անհետացել Հայաստանի դրոշը 

Ի դեպ, Ալիևն ու Փաշինյանը պատվիրակություններով հանդիպել են, սակայն՝ առանց պետական դրոշների։ Այսօր Բիշքեկում Նիկոլ Փաշինյանը մի շարք երկրների ղեկավարների հետ է հանդիպում ունեցել, սակայն միայն Ալիևի հետ հանդիպմանը Հայաստանի դրոշը ներկայացված չի եղել։ Ի՞նչ է սա՝ պարզապես...

Վանաձորում 3-րդ հարկից ընկած 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել

Վանաձորում 3-րդ հարկից ընկած 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել

Երեկ՝ օգոստոսի 30-ին, Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը տեղափոխված 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել, ով 1 օր առաջ՝ օգոստոսի 29-ին, Վանաձոր քաղաքի Տարոն թաղամասում գտնվող իրենց շենքի 3-րդ հարկի պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար վայր էր ընկել։...

Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ ուժերի վրա իրանական հարձակմանը. Թրամփ

Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ ուժերի վրա իրանական հարձակմանը. Թրամփ

Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ ուժերի վրա իրանական հարձակմանը: Այս մասին Fox News-ին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ ուժերի վրա իրանական հարձակմանը։ Մենք ուժեղ հարված ենք հասցնելու նրանց։ Լինելու է պատասխան»,-...

Բարեկեցության բաստիոնի պերճանքն ու թշվառությունը. Իրինա Յոլյան

Բարեկեցության բաստիոնի պերճանքն ու թշվառությունը. Իրինա Յոլյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բարեկեցության բաստիոնի պերճանքն ու թշվառությունը։ Ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդիկ մաքառում են անգամ մի հյուղակի համար։ Ժողովրդի առաջ խոնարհվելու մասին ճառեր ասելու փոխարեն՝...

Գառնիկ Դանիելյանը համալրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կազմը

Գառնիկ Դանիելյանը համալրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կազմը

ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը համալրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կազմը: Վերջինս ՀՅԴ ՀԳՄ կազմը համալրել է ՀՅԴ կանոնադրությամբ սահմանված կարգով` ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Թադևոս Ավետիսյանի՝ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության...