Իշխանությունը հիմա էլ կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի անվան դեմ. «Հրապարակ»

7 Ապրիլի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխող խմբակցության նախաձեռնությամբ այսօր հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստն իրականում բարերար Սամվել Կարապետյանի դեմ է, ավելի ճիշտ՝ կռիվ նրա անվան հետ: Բանն այն է,որ Ընտրկան օրենսգիրք սահմանադրական օրենքում առաջարկվող փոփոխություններից մեկն այն է, որ արգելեն կուսակցություններին, դաշինքներին օգտագործել անձնանուններ. «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ եւ (կամ) դրանց հոլովաձեւեր: Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ»:

Հիշեցնենք, որ Կարապետյանի հիմնադրած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը վերջերս դաշինք կազմեց երկու ուժի հետ եւ մտադիր են ընտրություններին մասնակցել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» անվանումով դաշինքով: Իսկզբանե էլ իշխանականները կռիվ էին տալիս Կարապետյանի լուսանկարների հետ, որտեղ փակցվում էին դրանք՝ տուգանում էին, հիմա էլ նրանց կռիվը Կարապետյանի անվան հետ է, հավանաբար հասկանում են, որ իրենց քարոզչությունը արդյունք չի տալիս, մարդիկ անձամբ Կարապետյանի հետ մեծ հույսեր են կապում, ուստի նման փոփոխություն են ընտրությունից հինգ պակաս ձեռնարկում»։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողով

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողով

Մեկնարկել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովը։ ՀՅԴ Բյուրոյի հրավիրած համահայկական այս հավաքին մասնակցում են շուրջ քսան երկրներից ժամանած՝ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների պատասխանատուներ, ինչպես նաև ՀՅԴ կուսակցական մարմինների...

Երևանում 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասների

Երևանում 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասների

Սեպտեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ զանգահարած քաղաքացին...

ԱՄՆ-ը պետք է յոթ օրվա ընթացքում կատարի որոշակի պայմաններ, որպեսզի բանակցությունները վերսկսվեն. Արաղչի

ԱՄՆ-ը պետք է յոթ օրվա ընթացքում կատարի որոշակի պայմաններ, որպեսզի բանակցությունները վերսկսվեն. Արաղչի

Թեհրանն իր առաջարկը փոխանցել է ամերիկացի պաշտոնյաներին կողմերի՝ այս շաբաթ տեղի ունեցած հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել երրորդ կողմերի միջնորդությամբ, հայտնել է The Washington Post-ը՝ հղում կատարելով Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիին։ «Իրանը Թրամփի վարչակազմին...

Դպրոցներից մեկում 17-ամյա աղջկա պայուսակում էլեկտրոնային ծխախոտ ու փոշենման զանգված է հայտնաբերվել

Դպրոցներից մեկում 17-ամյա աղջկա պայուսակում էլեկտրոնային ծխախոտ ու փոշենման զանգված է հայտնաբերվել

Սեպտեմբերի 11-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհու մոտ հնարավոր է...

ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. Մասլեննիկով

ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. Մասլեննիկով

Եվրոպական միության ներքին շուկան խիստ մրցակցային է և խիստ կարգավորվող. հայկական արտադրանքն այնտեղ բարենպաստ միջավայր չի գտնի, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։ «Դաժան...