ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում. «Հրապարակ»

7 Ապրիլի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Գրել էինք, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մարտի 3-ին իր օգնական Յուրա Բազինյանին ազատել է պաշտոնից։

Յուրա Բազինյանը Նիկոլ Փաշինյանի եւ Հայկ Ղալումյանի մանկության ընկերն է։ Նա արդեն նոր պաշտոն ունի` նշանակվել է Հայաստանի էլեկտրական ցանցերի «Աղստեւ» մասնաճյուղի տնօրենի խորհրդական։

ՀԷՑ-ը, Սամվել Կարապետյանից խլելուց հետո, դարձել է ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի տեղավորելու հիմնարկ։ Բազինյանը նաեւ 2022 թվականից Տավուշի մարզի թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (նստավայրը՝ Իջեւան) նախագահն է։

Տավուշի մարզի մյուս՝ թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը Նոյեմբերյան քաղաքում է։ Այդ հանձնաժողովի նախագահն էլ ոստիկանության նախկին սպա Արկադի Հարությունյանն է: Նա էլ Սամվել Կարապետյանից ՀԷՑ-ը խլելուց հետո էլցանցերի «Աղստեւ» մասնաճյուղի Նոյեմբերյանի էլցանցի ղեկավար է նշանակվել։

Քաղաքական պայքարում չեզոքություն պահպանելու պարտավորություն ունեցող ԸԸՀ նախագահները նշանակվել են ՔՊ կուսակցության փաստացի կցորդ դարձած, Ռոմանոս Պետրոսյանի կողմից կառավարվող էլցանցի պաշտոնյաներ։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին. «Հրապարակ»

Փաշինյանի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. 2026 թվականի պետական բյուջեով «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը կազմում է ուղիղ 621 մլն 340 հազար 100 դրամ։ 2023-ին շուրջ 542 միլիոն էր կազմում, 24-ին՝ արդեն 603 մլն, այս տարի՝ 2025-ի համեմատ 18 միլիոնով ավելի,...

Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ»

Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը հայտնում է, որ իշխանությունը 49 տոկոս ձայներով պահպանած ՔՊ-ի ղեկավարը կառավարության հնգամյա ծրագրի ներկայացման ընթացքում ասել է. «Ունեմ լեգիտիմություն… կզցնելու եմ… Ժողովրդից տարած ամեն ինչն… մտնելու ենք, քանդելու ենք, վերցնելու ենք, վերադարձնելու...

Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա. «Հրապարակ»

Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանը, որը Տավուշում, եղբոր անունով ապօրինաբար սեփականացված հողատարածքում հանգստյան գոտի է կառուցում, հույսը չի կտրել, որ կվերադառնա պետական աշխատանքի: Ի դեպ, Դիլիջան ազգային պարկի տարածքից տրամադրված այդ...

Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու… ոչ միայն. «Փաստ»

Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու… ոչ միայն. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է, որ 2018-ին հրապարակված ԱԱԾ տնօրենի ու Նիկոլ Փաշինյանի գաղտնալսված խոսակցությունը վերաբերում էր Ռոբերտ Քոչարյանին կալանավորելուն, և զրույցից երևում էր՝ Փաշինյանը, լինելով վարչապետ, հրահանգել էր կալանավորումը, ինչը առաջացրել էր մեծ աղմուկ։ Ըստ թերթի,...

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվեց կալանք 2 ամիս ժամկետով։ Նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանը՝ Սարգիս Դադոյանի նախագահությամբ։ Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը (նախագահությամբ դատավոր Ս....