Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել հակամարտությունը

3 Ապրիլի, 2026

Հռոմի Պապ Լևոն XIV-ը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ, որի ընթացքում կոչ է արել բացել դիվանագիտական երկխոսության բոլոր հնարավոր ուղիները՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար։ Այս մասին հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը՝ հստակեցնելով, որ զրույցը տեղի է ունեցել Զատկի տոների առիթով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Զրույցի ընթացքում վերստին ընդգծվել է դիվանագիտական երկխոսության բոլոր հնարավոր ուղիների վերսկսման անհրաժեշտությունը՝ շարունակվող հակամարտությունը դադարեցնելու և ողջ Մերձավոր Արևելքում արդար ու տևական խաղաղություն հաստատելու նպատակով։ Հիմնական ուշադրությունը դարձվել է քաղաքացիական բնակչության պաշտպանության կարևորությանը և միջազգային ու հումանիտար իրավունքի նկատմամբ հարգանքի խթանմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ծաղկազարդի կիրակի օրը, որը կաթոլիկները նշում էին մարտի 29-ին, Իսրայելի ոստիկանությունը թույլ չէր տվել Լատինական պատրիարք, կարդինալ Պիեռբատիստա Պիցաբալային մուտք գործել Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար՝ ժամերգությանը մասնակցելու համար, ինչը բացասական արձագանք էր առաջացրել Վատիկանում և Իտալիայի աշխարհիկ իշխանությունների շրջանում։

Հայտնի է դարձել, որ Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը հանդիպել է Սուրբ Աթոռում Իսրայելի դեսպանի հետ։ Միջադեպը, որն իսրայելական կողմը բացատրել էր Իրանի կողմից հրթիռակոծությունների ֆոնին անվտանգության նկատառումներով, հարթվել է։Ըստ հաղորդման՝ կողմերը համաձայնության են եկել քրիստոնյաների համար կարևորագույն սուրբ վայրերում զատկական ծիսակատարությունների անցկացման շուրջ։

Նմանատիպ նյութեր

Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով

Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով

Սեպտեմբերի 25-ից 27-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Armenian Auto Show-ի այցելուները մեքենա ընտրելու և ձեռք բերելու հնարավորություն կունենան հենց ցուցահանդեսի ընթացքում։ Ամերիաբանկը էքսպոյին կներկայացնի իր MyCar.am հարթակը և...

Երևանում նախատեսված ադրբեջանցի և հայ փորձագետների հանդիպումը հետաձգվել է

Երևանում նախատեսված ադրբեջանցի և հայ փորձագետների հանդիպումը հետաձգվել է

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում այս օրերին Երևանում նախատեսված ադրբեջանցի և հայ փորձագետների հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է «apa.az»-ը։ Նշվում է, որ հանդիպումը հետաձգվել է ադրբեջանական կողմի խնդրանքով։ «Ադրբեջանական կողմը ներկա փուլում...

Արցախի ժողովուրդը զրկված է իր ձայնը լսելի դարձնելու հնարավորությունից. հայտարարություն

Արցախի ժողովուրդը զրկված է իր ձայնը լսելի դարձնելու հնարավորությունից. հայտարարություն

Մի խումբ հասարակական և մշակութային կազմակերպություններ տարածել են հայտարարություն, որում նշվում է. Երեք տարի առաջ հենց այս ամսին Ադրբեջանը բռնի տեղահանեց Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ողջ հայ բնակչությանն իր պատմական բնօրրանից։ Այս տարելիցի առթիվ մենք՝...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Սեպտեմբերի 23-28-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։...

Չզարմանաք, որ մի օր Հայաստանին ներկայացվի ռեպարացիաների պահանջ․ Քրիստինե Վարդանյան 

«Ութ տարին բավական երկար ժամանակ էր՝ ցույց տալու համար, եթե հայրենիքի համար գործելու մտայնություն և ծրագրեր կային։ Եթե ութ տարում չեն ցույց տվել և հակառակն են ցույց տվել, ես շատ-շատ կզարմանամ մեր՝ հրաշքների հավատալու այդ կարողության վրա,...