Երեկոյան ժամերին սպասվում է անձրև

2 Ապրիլի, 2026

Երևանում ապրիլի 2-ին կեսօրից հետո, 3-ի գիշերը, 4-ին, 7-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև։ Ապրիլի 3-ի ցերեկը, 5-6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Հանրապետության տարածքում ապրիլի 2-ին կեսօրից հետո, 5-ին, 6-ի և 7-ի ցերեկն առանձին շրջաններում, 3-ի գիշերը, 4-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 3-ի ցերեկը, 6-ի և 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 3-5-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Նմանատիպ նյութեր

Ավտովթար՝ Տավուշի մարզում․ 4 վիրավոր կա

Ավտովթար՝ Տավուշի մարզում․ 4 վիրավոր կա

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին, Բաղանիս գյուղի վարչական տարածքում, Երևանի բնակիչ 44-ամյա Հովհաննես Դ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի...

Սի Ծինփինն ու Թրամփը համամիտ են՝ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի

Սի Ծինփինն ու Թրամփը համամիտ են՝ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համամիտ են եղել, որ Իրանը պետք է կատարի միջուկային զենք չմշակելու իր հանձնառությունը: Այս մասին ասվում է Սի Ծինփինի՝ ԱՄՆ կատարած պետական այցի արդյունքներով հրապարակված պաշտոնական...

ՀՀ միակ ավտոմրցուղու փակման հետևանքով ավտոսպորտում վիճակը ճգնաժամային է

ՀՀ միակ ավտոմրցուղու փակման հետևանքով ավտոսպորտում վիճակը ճգնաժամային է

Հայաստանի միակ ավտոմրցուղու փակման հետևանքով ավտոսպորտում իրավիճակը ճգնաժամային է: Այս մասին հայտնում է Հայկական ավտոսպորտի ակադեմիան: «Ցանկանում ենք հատուկ ընդգծել, որ ավտոսպորտի համայնքը և մեր կազմակերպությունները լիովին չեզոք են որևէ քաղաքական կամ իրավական վեճից,...

Հայտնի են հոկտեմբերի 25-ի ընտրություններին կուսակցությունների և դաշինքների համարները

Հայտնի են հոկտեմբերի 25-ի ընտրություններին կուսակցությունների և դաշինքների համարները

Հայտնի է, թե հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները որ համարների ներքո հանդես կգան: ԿԸՀ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 26-ին ԿԸՀ նիստում տեղի ունեցած վիճակահանության համաձայն, հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ...

Դատարանները չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Հետք

Դատարանները չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Հետք

Մայր Աթոռի և երեք հոգևորականների միջև դատական վեճերի քննություններն ավարտվել են, սակայն դատարանները չեն շտապում հրապարակել վճիռները։ Սահմանված ժամկետներից անցել է ավելի քան մեկ ամիս, բայց երեք գործերից որևէ մեկով վերջնական դատական ակտ դեռևս չկա։ Մինչդեռ այս գործերից...