Ուղիղ 10 տարի է անցել, մի կողմից կորստի անդառնալի ցավ կա իմ մեջ, իսկ մյուս կողմից՝ այն գիտակցումը, որ Ադամի սխրանքը մեծ հետք թողեց մեր հայոց պատմության էջերում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայող Ադամ Սահակյանի մայր՝ Գայանե Անտոնյանը։
«Ես շատ շնորհակալ եմ մեր ժողովրդից, որովհետև նրանք աննախադեպ սիրով սիրում են Ադամին և մյուս հերոս տղաներին։ Չկա ավելի վեհ, ավելի վեր գործ, արարք, սխրանք, քան մարդը, որ կարող է գիտակցաբար իր կյանքը տալ հանուն հայրենիքի, հանուն իր ժողովրդի, հանուն մյուսների։
Ժողովուրդը Ադամին և Ադամի նման հերոսներին շատ սիրեց: Ադամի սխրանքը կարողացավ ապացուցել մարդկանց, ցույց տալ մարդկանց, մեր ժողովրդին, որ ինչպես կարելի է սիրել առանց նախապայմանի, ինչպես պետք է մարդը ապրի արժան պատիվ և ինչպիսի պետք է լինի իսկական ազնվական հայը»,- ասաց նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շատ հաջող զրույցի մասին։ Թրամփը հայտարարել է Ռուսաստանից ԱՄՆ և համաշխարհային շուկաներ դիզելային վառելիքի մեծածավալ մատակարարումների վերաբերյալ համաձայնագրի մասին։ Թրամփը հայտնել է, որ Ռուսաստանը...
«Կայացավ ՀՀ Ազգային ժողովի 9-րդ գումարման 2-րդ նստաշրջանի հերթական նիստը»,-գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը, շարունակելոբվ «Նիստի օրակարգում՝ ընդամենը երկու հարց. Առաջինը՝ իշխանությունների կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ տարվող...
2026 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Նավանեթհեմ «Նավի» Փիլեյին: Այս մասին հայտնել են Նոբելյան կոմիտեից: «Նորվեգական Նոբելյան կոմիտեն որոշել է 2026 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել Նավանեթհեմ «Նավի» Փիլեյին՝ «խաղաղության և միջազգային...
Այսօր Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նշանակված դատական նիստը հետաձգվել է՝ տնային կալանքի տակ գտնվող Արեգնազ Մանուկյանին դատարան չներկայացնելու պատճառով։ Այս մասին հայտնում է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը։ «Նիստի ընթացքում ձեռնարկվել են Արեգնազ...