Կոտայքի մարզի գումարտակի պարեկները մարտի 26-ին ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար Առինջ գյուղի 1-ին փողոցում կանգնեցրել են 55-ամյա տղամարդու մեքենան:
Իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար վարորդը որպես կաշառք փորձել էր պարեկներին տալ հինգ հազար դրամ։
Կաշառք տալու անմիջականորեն ծագած կասկածանքով Երևանի բնակիչ 55-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե։
Հիմա ի՞նչ եք տարածելու, երբ դեպքի ականատեսը պարզ գրել է ամենը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերադառնանք նախօրեին 13-տարեկան երեխայի հետ տեղի ունեցած դեպքին։ Ես գտա ուղևորին, ով 38 համարի ավտոբուսում ներկա էր միջադեպին։ Նա հաստատեց ձագուկի բոլոր խոսքերը։ Նամակագրության հանրայնացումն իր հետ...





