Փաշինյանը մեկնում է Ռուսաստանի նախագահի մոտ, երբ նրա դիրքերը երկրում թուլանում են. ՆՏՎ հեռուստաալիք

1 Ապրիլի, 2026

Փաշինյանը մեկնում է Ռուսաստանի նախագահի մոտ, որտեղ պատրաստվում է ռազմավարական գործընկերության մասին հարցեր քննարկել նրա հետ։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ նրա դիրքերը երկրում թուլանում են խորհրդարանական ընտրություններից առաջ, և հանրությունը դեռևս չի ներել նրան Լեռնային Ղարաբաղի կորստի համար, հաղորդում է ՆՏՎ հեռուստաալիքը։

Հայաստանի վարչապետը մտադիր է Ռուսաստանի նախագահի հետ քննարկել երկկողմ հարաբերությունների հեռանկարները, և սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ հենց Փաշինյանի ներքաղաքական դրությունն է գնալով էլ ավելի երերուն դառնում։ Ռեպորտաժում նշվում է, որ Հայաստանի կառավարության ղեկավարն ավանդաբար դիմում է Ռուսաստանին հենց այն ժամանակ, երբ երկրի ներսում լուրջ դժվարությունների է բախվում։

Ըստ նյութի հեղինակների՝ դրանցից գլխավորը մնում է Ղարաբաղի կորուստը. հասարակության զգալի մասը չի ներել վարչապետին տարածաշրջանի կորստի համար, իսկ փախստականները նրան բացահայտ մեղադրում են դավաճանության մեջ։ Ռեպորտաժում բերվում է Երևանի մետրոյում տեղի ունեցած հատկանշական մի միջադեպ, որտեղ Փաշինյանը վիճաբանության մեջ է մտել Ղարաբաղից տեղահանված մի կնոջ հետ, և խոսակցությունն ակնհայտորեն չի դասավորվել նրա օգտին։

Ինչպես հաղորդում է «ՆՏՎ»-ն, այս ամենի ֆոնին նախընտրական քարոզարշավ է ծավալվում. մոտենում են խորհրդարանական ընտրությունները, իսկ իշխող կուսակցության վարկանիշը հեռու է հուսադրող լինելուց: Փաշինյանն ակտիվ աշխատանք է տանում սոցիալական ցանցերում և շփվում ժողովրդի հետ, սակայն, ինչպես ընդգծվում է ռեպորտաժում, շարքային քաղաքացիների հետ շփումներն ավելի ու ավելի հաճախ են վերածվում անհարմար իրավիճակների:

Նմանատիպ նյութեր

Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում

Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում

Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբաս Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի երկկողմ ու բազմակողմ օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացները։ Կողմերն...

Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

«Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքից փոխվեց տնային կալանքի։ Միաժամանակ կշարունակի գործել այլ անձանց հետ շփվելու արգելքը»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, շարունակելով. «Մեկ կարևոր արձանագրում․ տնային կալանքը...

Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի

Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նազարբեկյան 26...

Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ»

Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ»

Արարատի մարզում ծեծկռտուքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբորը` Գոռ Համբարձումյանին, գրում է Armlur․am-ը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Արարատի մարզում հայտնի «Հրաշք այգի» ռեստորանում սեպտեմբերի 10–ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի...

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 19-ին Երևանում հերթական ոտնձգությունն է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդի նկատմամբ։ Հայտնում է shamshyan.com-ը: Այդ օրը՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային...