Նիկոլ Փաշինյան կարո՞ղ եք ասել ինչով եք կաշկանդված, որ չեք պատժում այս պատկերի մեղավորներին… Մեսրոպ Մանուկյան

1 Ապրիլի, 2026

Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը հերթական տեսանյութն է հրապարակել մայրաքաղաքի խնդիրների վերաբերյալ ու հարցեր հասցեագրել վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին.

«Հարցեր Նիկոլ Փաշինյանին շարքից…

Երևան քաղաքում՝ Մոնթե Մելքոնյան փողոցի չերևացող հատվածում, քաղաքային իշխանության թույլտվությամբ կամ ավելի վատ՝ իրենց ՏԵՂՈՒՄ չլինելու արդյունքում ձևավորվել է շինարարական աղբի մեծ աղբանոց։ Ի գիտություն՝ համաձայն քաղաքապետարանի GIS համակարգի օդն ամենաաղտոտվածն այս հատվածում է Նիկոլ Փաշինյան կարո՞ղ եք ասել ինչով եք կաշկանդված, որ չեք պատժում այս պատկերի մեղավորներին… Կարո՞ղ է ընտրություններին Ձեր «տասովչիկներն» են կանգնած այս ամենի հետևում և թողել եք «երկու կոպեկ փող կպցնեն»՝ ջանդամ թե մեր բոլորի առողջության հաշվին չէ։

Ձեր հասարակական կարգի պահպանության վարչության (ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ՄԵՋԻ ՀԱՅՏՆԻ ՏՈՒԳԱՆՈՂՆԵՐԸ) գործառույթը միայն «խեղճ ու կրակ» մարդկանց տուգանե՞լն է, թե նաև պետք է կանխեն այս խայտառակությունը։ Վայ կներես, Տիկ ջան, հարսանիքով կարո՞ղ ա խառն եք։ Իսկ կարո՞ղ ա Տիկո ապեր քեզ էլ  է փայ տալիս։

Այս խայտառակության մասին ինձ անծանոթ քաղաքացիներն են մոտեցել ասել ու, ըստ օդում կախված լուրերի, մեկ բեռնատար աղբ թափելու համար 10 000 դրամ են տալիս (Քննչական, ԱԱԾ, ՊՎԾ և նմանատիպ ԾԾԾ-երով կառույցներ էլի՞ ասելիք կամ անելիք չունեք)։

Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ Երևան քաղաքի օդի աղտոտվածության համար մեկ մեղավորը դա ՔՊ-ն է՝ ի դեմս քաղաքային իշխանության ( անհասկանալի շինթույլտվություններ, անվերահսկելի շինարարություն, ծառերի կտրատած ճյուղերի այրում Ավան վարչական շրջանում, քաղաքի կենտրոնում շին աղբավայրի ստեղծում . . . շարքն ավերջանալի է) Կարևորը՝ շուրջ 5 մլրդ դրամ ծախսել են կանաչ գոտիների ստեղծման և պահպանման համար, բայց տնկել են ընդամենը 5044 ծառը… Թե ե՞րբ են հասցնելու իրնեց խոստացած 10 մլն ծառը տնկել գիտեն միայն իրենք»,-տեսանյութին կից նշել է ավագանու ընդդիմադիր անդամը։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...